Ադրբեջանում ՌԴ քաղաքացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու համար
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին, ով Ադրբեջանում մեղադրվում է 2020 թվականի աշնանը Հայաստանի կողմից Ղարաբաղյան մարտերին մասնակցելու համար, հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Դուբակովի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» և «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Ադրբեջանի իրավապահ մարմինները կարծում են, որ ռուսաստանցին ներգրավվել է Հայաստանի կողմից՝ մասնակցելու Ղարաբաղյան մարտերին:
«Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին: Ուժեղ ռեժիմի բանտում իր պատիժը կրելուց հետո նա հարկադրաբար կարտաքսվի», - ասված է հայտարարության մեջ:

