«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները․ ինքնաբացարկներ չեն լինի
Դիտել նաև
«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամփոփում է խորհրդարանական շաբաթը (տեսանյութ)
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մասնակցել է խորհրդարանական քվեարկություններին
Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»
«Պատիվ ունեմ» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինքնաբացարկներ չեն լինի»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր մինչև 18։00-ն պատգամորների թեկնածուները կարող են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել ԿԸՀ։
«Հայաստան» դաշինքը նախօրեին նույնպես հայտարարել է, որ կվերցնի պատգամավորական մանդատները։ Այսպիսով՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարանում կունենա 29, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը 7 մանդատ։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը, ստացել էր 5,23 տոկոս, սակայն խորհրդարան է անցել իրավունքի ուժով, որպես երրորդ տեղը գրաված ուժ: