Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
12
Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Պատերազմ Արցախում
Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը

Ջհանգիրյանի եղբայրն ուսանողներին 4-5 տարով ստրուկ է վերցնում՝ ազատության համար 400 հազար դրամ ուզելով

«Գլաձոր» համալսարան ընդունվողը պետք է մոռանա, որ կան այլ բուհեր, պետք է համակերպվի, որ 4-5 տարվա ստրկության է դատապարտվում: Նա այլեւս չի կարող այլ բուհ տեղափոխվել, որքան էլ իրեն դուր չգան «Գլաձորի» մատուցած ծառայությունների որակը, դասախոսները։ Նա ստիպված է լինելու 4-5 տարի ուսանել այստեղ:  

Այս իրավիճակի մասին մեզ հայտնեցին «Գլաձորի» մի քանի ուսանողներ: Նրանք պահանջել են իրենց ակադեմիական թերթիկը՝ այլ բուհ տեղափոխվելու համար, քանի որ հիասթափված են դասավանդման մակարդակից: 

«Միայն տարեվերջին հասկացանք, որ մենք իրավագիտությունից ոչինչ չգիտենք»,- ասում է նրանցից մեկը: Բայց «Գլաձորում» հրաժարվել են այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու համար նրան տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ ասելով. «Եթե ուզում ես այլ բուհ տեղափոխվել, պետք է հաջորդ տարվա ուսման վարձը վճարես»: 

«Համալսարանը չի թողնում, որ մենք բուհից բուհ տեղափոխվենք: Արհեստական խոչընդոտ է ստեղծել: Պայմանագրում կա կետ, որ եթե ուզում ես տեղափոխվել այլ բուհ, պարտավոր ես վճարել հաջորդ տարվա վարձը: Սա աննորմալ երեւույթ է: Անօրինական է: Իրենք այդ կետը գրել են, որ դու ուրիշ բուհ չգնաս, դրանով քեզ կաշկանդում են, քո ուսման իրավունքն են արգելափակում»,- ասում է ուսանողներից մեկը: 

«Գլաձոր» ընդունվելուց հետո նրան դեմ են տվել տիպային պայմանագիր, որը բոլոր ուսանողները ստորագրում են: «Ուսանողի պարտավորությունները» բաժնի 6-րդ կետում կարդում ենք. «Ուսանողի նախաձեռնությամբ այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում ուսանողը պարտավոր է վճարել հաջորդ ուսումնական տարվա վարձն ամբողջությամբ»: 

Փաստորեն, այսկերպ շահագործելով մարդկանց ազատությունը՝ «Գլաձորի» ռեկտոր, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հորեղբոր որդի Ժորա Ջհանգիրյանն իր համար անաշխատ եկամուտ է ապահովում: Նա ուսանողի՝ բուհ ընտրելու ազատությունը վաճառում է նրան 400 հազար դրամով՝ անունը դնելով «հաջորդ ուստարվա վարձ», գումար է գանձում չմատուցված ծառայությունների դիմաց, գումար, որն ինքը չի վաստակել: 

Արդյո՞ք սա արդար է, ինչո՞ւ եք այս կետը մտցրել պայմանագրերում: Մեր հարցը լսելով՝ «Գլաձորի» ռեկտոր Ջհանգիրյանը նախ հարցրեց, թե ովքեր են այդ ուսանողները, որոնք ցանկանում են տեղափոխվել իր բուհից, ապա հակադարձեց, թե ով ուզում է, ուր ուզում է, թող տեղափոխվի: «Մենք «Գլաձորի» գոյության 31 տարում որեւէ մեկին չենք խնդրել սովորել «Գլաձոր» համալսարանում: Եթե ուսանողի հետ կնքված պայմանագրի մեջ կան նախատեսված պարտավորություններ կողմերի համար, ուրեմն կողմերը պարտավոր են կատարել դրանք: Պայմանագիրն իրավագիտական փաստաթուղթ է»: Մի քանի հարց «Հրապարակ»-ն ուղղեց Ջհանգիրյանին ու զարմանալի պատասխաններ ստացանք 80-ամյա իրավագետից:  

- Ի՞նչ իրավունքով եք գումար գանձում դեռ չստացած կրթության դիմաց: 

- Որեւէ մի ուսանողի համար պարտավորություն չի սահմանվել՝ նախքան համաձայնության գալը: Ինձ համար հաճելի չէ հեռախոսով զրուցել: «Հրապարակ» կլինի, ով կլինի, ինչ կլինի, դուք սովոր եք զրույցի մի մասը կրճատեք, մյուսը տպեք: Եթե ձեզ հետաքրքրող հարց կա, համեցեք, կզրուցենք: 

- Ես արդեն տվեցի ինձ հետաքրքրող հարցը

- Ես էլ տվեցի պատասխանը՝ ամբողջությամբ վերցված: 

- Լավ, բայց ինչի՞ համար է այդ կետը: 

- Դա արդեն քննարկման ենթակա չէ: Ելնելով բուհի գործունեության առանձնահատկություններից եւ բուհի առջեւ դրած խնդիրներից ու նպատակներից: 

- Դուք դա արդա՞ր եք համարում

- Անարդար որեւէ բան չկա: Ես՝ ինքս, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր եմ, անարդարացի ոչ մի բան չեմ անում:  

Այնուամենայնիվ, հիշեցնենք հարգարժան պրոֆեսորին, որ ուսանողի հետ տիպային պայմանագիր է կնքվում, որը ուսանողը չի կարող փոփոխել, ինչպես մենք՝ ՀՀ քաղաքացիներս, չենք կարող փոփոխել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կնքվող տիպային պայմանագիրը, հակառակ դեպքում տանը լույս չենք ունենա:  

Իրավագիտության դոկտոր Ջհանգիրյանին հիշեցնենք, որ բուհի կողմից չի կարող սահմանվել կարգ, որը հակասում է օրենքին: ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ մարդն ազատ է՝ անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ ու օրենքով եւ չի խաթարում այլ անձանց իրավունքները: Ճիշտ է, մենք ազատ ենք, կարող ենք ազատ պայմանագրեր կնքել, բայց մեր առաջադրած պայմանները չպետք է հակասեն օրենքին: 

Իրավագիտության հարգարժան դոկտոր, պրոֆեսորի սեղանին, որպես աշխատանքային փաստաթուղթ, պետք է լինի ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 938-Ն որոշումը, որով սահմանվում է ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը, որն իր հերթին վերաբերում է պետական եւ հավատարմագրված բոլոր բուհերին: Այս որոշման մեջ ոչ մի տող չկա հաջորդ տարվա ուսվարձը գանձելու մասին:

Հայաստանում ներդրված Բոլոնյան կրթության համակարգի նպատակը հենց ուսանողների շարժունակության ապահովումն է, մի համալսարանից՝ մյուսը, երկրից՝ երկիր: Ուսանողը կարող է մի կիսամյակ մի բուհում սովորել, մյուս կիսամյակը՝ այլ բուհում, մեկ տարում չորս համալսարանում սովորել, եւ որեւէ մեկն իրավունք չունի խոչընդոտելու նրա այս իրավունքը, սահմանափակելու փաստաթղթով, որի դրույթները հակասում են կառավարության որոշմանը եւ չեն կարող իրավաբանական ուժ ունենալ:

ՀԳ. Իրավագիտության հարգելի դոկտոր Ջհանգիրյանի՝ հաջորդ ուստարվա համար փող վճարելու պահանջը ոչ այլ ինչ է, քան անհիմն հարստացում: Դուք չեք մատուցում ծառայություն մարդուն, բայց նրան պատժում եք՝ ձեր չմատուցած ծառայության դիմաց վճար պահանջելով ընդամենը մի բանի համար՝ որ ձեր մատուցած ծառայության որակը նրան դուր չի գալիս: Իհարկե, հարգարժան պրոֆեսորի ազգանունը մեզ շատ բան է ասում: Եթե Ջհանգիրյան Գագիկի խնամու եղբոր կրակոցը նկարողի ձեռքից վերցնեն ձայնագրությունն ու ասեն՝ չի եղել նման դեպք, չկա նման տեսագրություն, ինչո՞ւ պետք է չասեն, որ սա երկկողմ քաղաքացիաիրավական պայմանագիր չէ:

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>