Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք․ Ռոբերտ Մենենդես
Դիտել նաև
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատական նիստին
Գնում են ապօրինությունների, որ ներողություն չխնդրեն Ռոբերտ Քոչարյանից․ Լևոն Քոչարյան
Լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. Նարեկ Մանթաշյան
Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ Քոչարյան
Կա պայքար..հայրենիք վերադառնալու. Ռոբերտ Հայրապետյան
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը: