Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել»
Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Պատերազմ Արցախում
Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են «Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել»

Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների իրավունքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը.

Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն և իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Նա, մասնավորապես, իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով:

Տեղ գյուղի նշված բնակչի հողատարածքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքերի անմիջական հարևանությամբ: Չնայած դրան՝ աշխատանքների լիարժեքության համար կոմբայնավարը ստիպված է եղել ցորենը հավաքել նաև հողատարածքի եզրային հատվածներով:

Երբ կոմբայնավարը եզրային հատվածներից մեկում ավարտել է աշխատանքները և այդ վայրից գտնվել է շուրջ 150 մետր հեռավորության վրա՝ դեպի ՀՀ տարածքի խորքը, նկատել է, որ իրեն են մոտենում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ: Մոտենալով՝ ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել ու քաշքշել են վերջինիս, փորձել են նրան ու կոմբայնը hարկադրաբար տեղափոխել դեպի իրենց դիրքեր:

Փաստահավաք աշխանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փաստացի ապօրինաբար ազատությունից զրկել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կոմբայնով հացահատիկի բերքահավաք իրականացնող ՀՀ Սյունիքի մարզի տեղ գյուղի բնակչին՝ կոմբայնավարին, տևական ժամանակով խոչընդոտել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը:

Կոմբայնավարն անմիջապես ահազանգել է Տեղ համայնքի ղեկավարին: Դրանից հետո համայնքի ղեկավարի, ՀՀ զինված ուժերի ու տեղի ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերի ջանքերի շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում կոմբայնն ու կոմբայնավարը վերադարձվել են հայկական կողմին:

Մարդու իրավունքների պաշտպանը նկարագրված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները կտրամադրի համապատասխան, այդ թվում` միջազգային միջկառավարական մարմինների:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ նշված միջադեպից բացի, ադրբեջանական զինված ուժերը 2021թ. հուլիսի 19-ից լույս 20-ի գիշերը կրակոցներ են արձակել Տեղ համայնքի Խնածախ և Արավուս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ խաթարելով գյուղերի բնակիչների անդորրը և խաղաղ կյանքը:

Կրակոցները դադարել են միայն ՀՀ Զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ կրակոցների արդյունքում:

Նշված բոլոր տեղեկությունները հաստատել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարը, հաստատվել են բնակիչների վկայություններով, լրատվամիջոցների հրապարակումներով, ինչպես նաև հուլիսի 19-ի միջադեպի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ:

Դա հաստատվում է նաև այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու դիտավորյալ խաթարում սահմանային բնակչության խաղաղ կյանքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները (կյանքի և առողջության, սեփականության և հոգեկան անձեռնմխելիության և այլ կենսական իրավունքներ):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>