Էկոնոմիկայի նախարարությունում սկանդալ է հասունանում
Դիտել նաև
«Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան
Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից»
Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր
Վահան Քերոբյանն այս պահին ԱԱԾ-ու՞մ է
Սահմանադրությունը Ռոսիա մոլից գնված հագուստ չէ, որ մոդան անցնի փոխես․ Վահան Հովհաննիսյան
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ իշխանական վերին օղակներում հիացած են Մենյուի Վահանով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանով, պարզվում է` նախարարությունում սկանդալ է հասունանում:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` նախարարի որոշ տեղակալներ մտադիր են Քերոբյանի վերանշանակման դեպքում` ինքնակամ հրաժարական տալ: Պատճառը ոչ միայն Քերոբյանի հետ համատեղ աշխատելու անհնարինությունն է, այլ այն, որ վերջինս չի տիրապետում ոչ իրավիճակին, եւ ոչ էլ իր գործառույթներին:
Ըստ մեր աղբյուրի` Հայկական «Մենյու» ընկերության հիմնադիր Քերոբյանը, իր հին աշխատանքի «հովերով» տարված, նախարարությունը դարձրել է «ճ» կլասի ընկերություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

