ՌԴ փոխարտգործնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցը. ՌԴ ԱԳՆ
Հուլիսի 20-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան կարգավորման արդիական հարցեր։
Zham.am