Մենք բոլորս ենք պատասխանատու մեր հասարակության ամենափոքր, բայց ամենակարևոր անդամների համար
Դիտել նաև
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սիրելի՛ ծնողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ու ձեր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ։ Մենք ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին պետք է հիշենք, որ մեր փոքրիկները մշտապես ունեն մեր սիրո, պաշտպանության, ջերմության ու հոգատարության կարիքը։ Թող որ բոլորս, անկախ մեր ամենօրյա հոգսերից ու աշխատանքային ծանրաբեռնվածությունից, փորձենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր երեխաներին, մասնակցել նրանց առօրյային ու անմասն չմնալ նրանց հուզող մեծ ու փոքր խնդիրներից։ Ոչ մի երեխա չպետք է մնա առանց ուշադրության ու խնամքի։ Մենք բոլորս ենք պատասխանատու մեր հասարակության ամենափոքր, բայց ամենակարևոր անդամների երջանիկ ու խաղաղ մանկության ապահովման համար», - գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

