Ո՞ւր է Արծրունը. ինչի՞ չի աշխատում պետական պրոպագանդան, սա ի՛նչ անտարբեր վերաբերմունք է
Դիտել նաև
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի ուղղությամբ
Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը
Երասխում վթարից մահացածները եղբայրներ էին, նրանից կրտսերը նոր էր զորացվել բանակից
Ինչ է քննարկել Փաշինյանը Երասխում ստեղծված իրավիճակի մասով
Երասխում փոխհրաձգության ֆոնին մեկը չկա, որ գրի՝ «Լավ լուր ունեմ, բայց չեմ ասի»։
Կամ ասենք՝ Արաքսն անցնելու, ռուսների օգնությամբ հեսա-հեսա Մասիսն ազատագրելու մասին նյութեր տան։
Նիկոլը գնա Երասխում սուրճ խմի… ասենք, լավ Դանչոն արդեն գնացել էր։
Նիկոլը լայվ մտնի ու ասի՝ «ժողովուրդ, վերցրեք տանն եղած-չեղածն ու գնացեք առաջնագիծ»։
Մի եղջերավոր լալահառաչ գրի, որ Երասխը հանձնում էին, իսկ Աշոտը լացակումած հորը խնդրում էր մինչև վերջին շունչը պահել Երասխի դիրքերը։
Ո՞ւր ա Արծրունը։ Ինչի՞ չի աշխատում պետական պրոպագանդան։ Սա ի՛նչ անտարբեր վերաբերմունք ա։ Ժողովուրդը տեսարան ա ուզում։
Արմեն Մխիթարյանի Ֆեյսբուքյան էջից

