«Սահմանի տարբեր հատվածներում գրանցվել են տարբեր ինտենսիվությամբ կրակոցներ». Դավիթ Թորոսյան
«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանային իրավիճակի մասին ամփոփ և հակիրճ. երեկ՝ ամբողջ օրը, գտնվել եմ առաջնագծում, շրջել մի քանի գյուղերով, եղել դիրքերում։ Սահմանի տարբեր հատվածներում թե՛ երեկ, թե՛ այսօր գրանցվել են տարբեր ինտենսիվությամբ կրակոցներ` հիմնականում կարճ կրակահերթերով։ Կրակը հիմնականում վարվում է նպատակային-թիրախավորված` դիրքերի ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից։ Կրակոցների մասին տեղեկություններ ունենք Արարատի մարզի Երասխի և Ալ լճերին (Ալագյոլ) հարող Գեղարքունիքի մարզի սահմանային ուղղություններով։ Հայկական կողմը թիրախավորված կրակին հակազդում է պատասխան կրակով։
Հ. Գ. Տվյալները ամփոփված են այսօր՝ ժամը 15-ի դրությամբ»։

