Եթե Քարինտակը, Շուշին, Հադրութն ու Քարվաճառը հայկական չեն լինելու, ում է պետք այսպիսի Հայաստանը
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան
Սա Քարինտակ գյուղն ա։ Հերոս գյուղը։
Այս գյուղը, դիմացավ առաջին արցախյանի ժամանակ ու չհանձնվեց թշնամուն, որը նստած էր իր գլխավերևում` Շուշիում։
Այս անգամ Քարինտակի ճակատագիրը կանխորոշված էր, այսբգյուղը պետք է հանձնվեր թուրքին, որ ճանապարհ բացվեր դեպի հայկական Շուշին։
նիկոլը մեծ մանիպուլացիա է անում, երբ ասում է, որ Շուշի պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը, դրա համար սաղ մինչև իրեն պայմանավորված էր։
Դրա համար ծիպա թեթև պետք ա նայել, որ թուրքը կրկին այնտեղ է։
Իսկ Քարինտա՞կը։ Իսկ Սղնա՞խը։ Իսկ Ավետարանոցը, Մադաթաշենը,Ջրաղացները, Շեխերը, Տողը, Տումին,Մեծ Թաղերը և տասնյակ այլ հին հայկական գյուղերը։
Իրե՞նք էլ էին նախկինում 90% ադրբեջանական։
Հ.Գ. Եթե Քարինտակը,Շուշին, Հադրութն ու Քարվաճառը հայկական չեն լինելու, ում է պետք այսպիսի Հայաստանը...
Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

