«Հայաստան» դաշինքի անդամ համայնքապետերի հանդեպ հաշվեհարդար տեսնելուց հետո, հերթը ՀՅԴ-ինն է. Ավետիք Իշխանյան
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ՎԱԱԱ՜Յ․․․
Սահմանադրական Դատարանը անփոփոխ թողեց «ընտրությունների» արդյունքները։ Վա՜յ, բա ի՞նչ ենք անելու․․․
Իսկ հիմա ավելի լուրջ։ Հարգելի ընդդիմադիրներ, իսկապե՞ս դուք ՍԴ-ի հետ հույսեր էիք փայփայում։ Լավ, այս տարիներին չե՞ք համոզվել, որ Հայաստանում սահմանադրություն, իրավունք, օրենք հասկացողությունները չեն գործում։ Գործում է մեկ անձի՝ բռնապետիկի կամքը։
Անկախ ձեր փաստարկներից, արդեն Հայաստանում մոլեգնում էր քաղաքական ահաբեկչությունը՝ ասֆալտին տապալում, քրեական գործերի թխում, ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի կալանավորում։ Եվ այս պայմաններում դուք ՍԴ անդամներից հերոսությու՞ն էիք ակնկալում։ Չէ՞ որ, եթե դույզն իսկ կասկած ունենար ՍԴ-ի որոշման հետ, բռնապետիկը այդ քայլերից գոնե առայժմ ձեռնպահ կմնար։ Առանց սպասելու ՍԴ որոշմանը ողջ աշխարհը «շնորհավորեց» բռնապետիկին, այդպիսով իր արհամարհանքը հայտնելով և հայ ժողովրդին, և ձեզ՝ հարգելի ընդդիմադիրներ։ «Հայաստան» դաշինքի անդամ համայնքապետերի հանդեպ հաշվեհարդար տեսնելուց հետո , հերթը ՀՅԴ-ինն է։ Շարունակեք սահմանադրական ճանապարհով պայքարը տիկնայք և պարոնայք ընդդիմադիրներ, պատրաստվեք հաջորդ «ընտրություններին»։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

