Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանը հրաժարվեց մասնակցությունից
Դիտել նաև
Լևոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին ու դարձել Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանն ամուսնացել են. Լուսանկարներ
Ցեղասպանությունը հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ. Լևոն Արոնյան
Լևոն Արոնյանի կնոջ և դստեր՝ Զաբելի լուսանկարը
Արոնյանը հաղթանակով է մեկնարկել WR Chess Masters մրցաշարում
Լեւոն Արոնյանն առողջական խնդիրների հետեւանքով չի մասնակցի Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը։
Հայ գրոսմայստերը Ֆեյսբուքում արած գրառումով հայտնել է, որ ունեցել է բարձր ջերմություն ու տոնզիլիտ եւ չի կարող ռիսկի դիմել՝ վտանգելով իր եւ մրցաշարի մասնակիցների առողջությունը։
Արոնյանն ազատ էր առաջին շրջանում եւ պետք է պայքարը սկսեր 1/64 եզրափակիչից, սակայն հուլիսի 15–ին չներկայացավ ավստրալացի Բոբի Չենգի հետ առաջին դասական պարտիային։ Պատասխան պարտիաները տեղի կունենան հուլիսի 16–ին։ Չենգը ստացավ 1/32 եզրափակիչի ուղեգիր։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին մրցաշարն էր, որտեղ Լեւոն Արոնյանը պետք է ներկայացներ Հայաստանը։ Օգոստոսից նա կսկսի ԱՄՆ–ի մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացը։

