Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ կարելի է սպասել․ Առուշ Առուշանյան
Ժամանակը ցույց կտա, թե ինչ խնդիրներ կառաջանան Սյունիքում, և մենք ինչպես կպայքարենք այդ խնդիրների դեմ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Հաղորդում է NEWS.am-ը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ իրեն առաջադրված մեղադրանքը Սյունիքի այլ համայնքապետերի ձերբակալությունների շարունակությունն է, Առուշանյանը նշեց․ «Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ կարելի է սպասել»։
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։