ԲԴԽ դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը ինքնաբացարկ հայտնեց Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցով նիստին
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստին ԲԴԽ դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը ինքնաբացարկ հայտնեց։
Ինքնաբացարկի հիմնավորումն այն էր, որ քաղաքացիական հայցվոր է հանդիսանում Դավիթ Գրիգորյանը, պատասխանող է հանդիսանում Լիպարիտ Մելիքջանյանը։
Նշենք, որ քաղաքացիական այդ գործը գտնվում է վերաքննության փուլում։
Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ:
«Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել որոշակիության հետ կապված»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:
Աղբյուր՝ News.am