Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Քաղաքական հայացքների համար «չագուճո՞ւմ» եք երկրի տնտեսության ողնաշարը՝ հանքարդյունաբերությունը․ տնտեսագետ

Պղնձի և մոլիբդենի հանքանյութի արտահանման վրա պետական տուրք դնելը և շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական բյուջեի եկամուտներն ավելացնելը «հիմնավորում» եք եկամուտների արդար բաշխման, գերշահույթները առավել մեծ չափերով հարկելու և սոցիալական բազում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ։ Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսով հարցերը․

1․ 2020 թվականի հունվարի 1-ից ինչու՞ վերացրեցիք հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը՝ եկամտահարկի պրոգրեսիվ հարկումը և նվազեցրիք շահութահարկի դրույքաչափը, եթե արդար բաշխման կողմնակիցն եք։

2․ Ինչու՞ այդպես էլ չներդրեցիք «շատից հարաբերականորեն շատ, քչից՝ քիչ» սկզբունքի հիման վրա գործող փրոգրեսիվ շահութահարկի համակարգ, եթե արդար բաշխման կողմնակիցն եք։

3․ Տնտեսության այլ ոլորտներում, որտեղ տնտեսվարողները ստանում են գերշահույթներ նաև նրա համար, որովհետև հանգրվանել են ձեր նախընտրական ցուցակում կամ քաղաքական խմբակում, ինչու՞ չեք ավելացնում հարկային բեռը, եթե արդար բաշխման և ժողովրդավարության կողմնակիցն եք։

4․ Պետական տուրք սահմանելու և պղնձի արդյունահանման ոլորտի հարկային բեռն էապես ավելացնելու օրինագծին զուգահեռ ինչու՞ չեք ներկայացրել սոցիալական և համայնքայի համաչափ զարգացման որևէ նոր ծրագիր, որը կֆինանսավորվի 200 միլիոն դոլարի չափով սպասվող բյուջեի լրացուցիչ մուտքերից, եթե մտածում եք ժողովրդի սոցիալական խնդիրների լուծման և կյանքի որակը բարելավելու մասին։

Փոխարենը արտահերթ ռեժիմով զուգահեռ ընդունում եք տրամագծորեն հակառակ օրինագիծ, որով ավելացնում եք ձեր փայ եկամուտներն՝ ամսական 200 հազար դրամի չափով։

5․ Էլ չե՞ք կարողանում ավելացնել պետական պարտքը և դրա միջոցով ընթացիկ պետական ծախսերի ֆինանսավորումը՝ թոշակ, նպաստ, պետական աշխատավարձ և ամենակարևորը՝ բարձրաստիճան ապիկարների պարգևատրումներ․․․

Հիշեք՝ պետական պարտքն գերազանցում է 9 միլիարդ ԱՄՆ դոլարը, անցել է ՀՆԱ-ի 65 տոկոսից, երկիրը մտցրել եք պարտքային ճգնաժամի բարձր ռիսկի գոտի։

6․ Քաղաքական հայացքների համար «չագուճում» ե՞ք երկրի հյուծվող տնտեսության ողնաշարը՝ հանքարդյունաբերությունը և արդեն անցել եք բացահա՞յտ հարկային տեռորի։

Փաստորեն․ դուք նորից խաբում եք, տարածում եք հերթական սուտը՝ ժողովրդահաճո նույն փնթի փաթեթավորմամբ։

Իսկ այս ընթացքում մեր երկրի տնտեսական ազատ անկումը շարունակվում է, կապիտալի փախուստն էլ ահագնանալու է»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>