Որպես ՌԴ քաղաքացի միայն կողմ եմ Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմ վերադառնալու. Մարգարիտա Սիմոնյան
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր տելեգրամյան ալիքում պատասխանել է այն հարցին, թե ե՞րբ է Հայաստանը վերադառնալու Ռուսական կայսրության կազմ։
Ոմն «Ալֆա-Օմեգա» անունով օգտատերը հարցրել է. «Մարգարիտա, ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունը վերադառնալու Ռուսական կայսրության կազմ։ Եթե ինչ, սա ծաղր չէ, այլ ազգը պահպանելու միակ տարբերակը»։
Դրան ի պատասխան Սիմոնյանը գրել է.
-Այդ հարցն ուղղեք ՀՀ քաղաքացիներին։ Ես, որպես ՌԴ քաղաքացի, որն ափսոսում է մեծ կայսրության փլուզման համար, միայն կողմ եմ, - նշել է նա։
Zham.am

