Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը վերադարձավ Փյունիկ
«Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել 33-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Գևորգ Ղազարյանը «Փյունիկի» սան է, ով նաև Հայաստանի հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։
«Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 158 խաղ՝ դառնալով 52 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Գևորգ Ղազարյանին»,- ասված է երևանյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։