Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Էրեխուս սպանեցին, կռվող տղերքի հետևից են ընկե՞լ․ զոհվածի հայրը՝ Մխիթար Զաքարյանին անհիմն կալանավորելու մասին

2020թ․ Արցախյան պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի հայրը՝ Ագարակի բնակիչ Արթուր Միրզոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում իր վրդովվմունքն է հայտնում՝ որդու մահվան մեղավորներն ազատության մեջ են, գործը «քնել» է քննչականում, այնինչ՝ Մխիթար Զաքարյանի հետեւից են ընկել, կռվող տղա է, թուլացնում են Սյունիքը, կալանավորել են մի մարդու, որը պատերազմի ողջ ընթացքում անձնական միջոցներով ու կապերով դիրքերում հսկայական աշխատանքներ է կատարել։

«Ի՞նչ են ընկել հետեւից, կեղտ են ման գալի՞ս, մուռ են պահե՞լ, մուռ են հանո՞ւմ։ Թող գնան իրենց գործած մեղքերն ու հանցանքները քննեն, այդքան երեխայի տարել, սպանել են, թող գնան իրենց դատավարությունը անեն։ Որդուս դասակի հրամանատարին դատի եմ տվել․ իրենց գործերը պահած՝ ընկել են ստից գործերի հետեւից։ Ի՞նչ են ուզում էս տղերքից։ 44-օրյա պատերազմից վիրավորում ստացած հետ եկավ, ամեն ինչ պոստերի համար արել է, որ տղերքը ձյան ու անձրեւի տակ չմնան։ Նախկինում ոչ մի բան չի եղել, պոստերի վիճակն ահավոր էր։ Ես չգիտեմ՝ էդ տղուն խի՞ են բռնում, անտեղի կալանավորում»,-ասաց զոհվածի հայրը։

Միրզոյանը նշեց, որ 8 ամիս է՝ որդու մահվան հանգամանքը տվել է քննչական, բայց գործն առաջ չի գնում, մատը մատին չեն տալիս։ Իշխանություններին է դիմում՝ «թո՛ղ գնան՝ իրական հանցագործներին դատեն․ հազարավոր երեխաներ են սպանվել, մեկին չդատեցին»։

Ասում է՝ հիմա Սյունիքը անտերության մեջ է, ո՛չ տեր կա, ո՛չ տիրական։ «Զաքարյանը ընտիր ղեկավար էր, ի՞նչ են ուզում էդ տղուց։ Ամեն ինչ նորմալ գնում էր, խի՞, ուզում էին՝ ինչ հրամայեն, ինչ ասեն, իրենց ասածով լինի՞, տենց չի, ճիշտ ու սխալ կա, ամեն ինչ մենակ պաշտոնով չի։ Իմ տղեն անտեղի զոհվեց էդ ոչխարների պատճառով։ Մինչեւ հիմա գործերը քննչականում են, առաջ չի գնում, թող մեղավորներին դատեն, դասակի հրամանատարի պատճառով երեխաներ են զոհվել։ Կամանդիրը՝ Արտյոմ Առաքելյանը, դասակի հրամանատար Հայկ Գեւորգյանը կռվի ժամանակ թողել են երեխեքին ու փախել։ Իրենց մեղքով տղես ու ընկերն անտեղի զոհվել են Շուշիի ճամփին։ Թող գնան, սրանց բռնեն, ոչ թե Մխիթար Զաքարյանին։ Ամեն ինչի ճիշտը գոյություն ունի, խի՞ եք էդպես անում, պաշտոնը հո հավիտյան չի, որ ինչ ուզեք՝ անեք»,-ընդգծեց զրուցակիցս։

Արթուրի սիրտը չի հանգստանում, ասում է՝ երեխա է կորցրել, խաղ ու պար չի, մինչեւ վերջ պիտի գնա․ պատերազմի ժամանակ տղերքին խաբել են, անտերության են մատնել։ «Դասակի հրամանատարը թողել-փախել է, Շուշիի ճամփին պիտի երեխաներին իջացնեն՝ հանգստանալու, խաբել են, սոված-ծարավ, անքուն տարել են Շուշի նոյեմբերի 7-ի գիշերը, տղերքը ընկել են կռվի, շրջափակման մեջ։ Տղաս եւ իր ընկերը ինքնասպան են եղել, որ գերի չընկնեն, իսկական տղա են եղել։ Էսօր գերիներին ասում են՝ հերոս, ի՞նչ հերոս։ Գերուն հերոս են հանում, մեր տղերքին արդեն մոռացել են։ Մինչեւ վերջ գնալու եմ, որ տղուս մահվան մեղավորները պատասխան տան։ Եկել են Սյունիքի համայնքապետերին են բռնո՞ւմ»,-վրդովված հավելեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>