Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

ԱՆ-ն վարորդներ է աշխատանքի ընդունել 210 000 դրամ աշխատավարձով, երբ դրույքաչափը կազմել է 99 հազար դրամ. Թորոսյանի ղեկավարած ոլորտում չարաշահումներ են արձանագրվել

ՀՀ հաշվեքննիչ պալատը բազմաթիվ խախտումներ է արձանագրել ՀՀ առողջապահության նախարարության ոլորտում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 2020 թվականին։ Ավելին, այստեղ անգամ երկու ամիս աշխատած վարորդին շտապել են հարյուր հազարավոր դրամների պարգեւներ տալ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ տեղ են գտել նախարարության՝ աշխատակիցների գրանցման, արձակուրդայինների տրամադրման մասին բազմաթիվ խախտումներ։

Օրինակ՝ Առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի աշխատակից Ն.Փ-ն., օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետ Ն.Ա-ն 2019 թվականին ազատվել են աշխատանքից՝ իրենց դիմումի համաձայն ու նույն օրը նրանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։

Պաշտոնային դրույքաչափի անհամապատասխանության հետևանքով արձանագրվել է 2,355.7 հազ. դրամի խեղաթյուրում:

ֆինանսատնտեսագիտական վարչությունը՝ չպահպանելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջը, շարունակել է վճարել նախկին գործակցով, ինչի հետևանքով 2020թ. երեք աշխատողների վճարվել է 2,110.9 հազ. դրամ ավելի աշխատավարձ:

Աշխատանքային պայմանագրերի, փորձագետների և քաղաքացիական աշխատանք կատարողների հետ կապված անհամապատասխանություններ ևս արձանագրվել են։ Մեկ այլ դեպքով պարզ է դարձել, որ օրենսդրության պահանջը չպահպանելու հետևանքով կատարվել է 28.348.5 հազար դրամի ավելի վճարում։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք բարեխիղճ աշխատանքի համար կարող են խրախուսվել՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, սակայն, նախարարությունը՝ անտեսելով հիշյալ որոշման պահանջը, պայմանագրային աշխատողներին կատարել է պարգևատրում 17,515.9 հազար դրամի չափով։

Նախարարությունը աշխատակցին տրամադրել է լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ, ինչի հետևանքով աշխատակցին վճարել է 47.7 հազար դրամ ավելի արձակուրդային գումար:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, նախարարությունը 22 վարորդի հետ կնքել է ժամկետային պայմանագիր, պաշտոնային դրույքաչափը ամսական սահմանելով 210.0 հազ. դրամ՝ 99.2 հազ. դրամի փոխարեն: Այս գործընթացում ևս չի պահպանվել ՀՀ կառավարության թիվ 737-Ն որոշման պահանջը:

Վարորդների պաշտոնային դրույքաչափը ավելի է նախատեսել 110.8 հազ. դրամով: Թվով 22 վարորդի վճարվել է 9,895.1 հազ. դրամ աշխատավարձ' 6,086.8 հազ. դրամի փոխարեն: Դրույքաչափը բարձր սահմանելու հետևանքով կատարվել է 3,808.3 հազար դրամ ավելի վճարում: Վարորդներից մեկը աշխատանքի ընդունվելուց երկու ամիս անց պարգևատրվել է 210.0 հազ. դրամով:

Հաշվեքննությամբ արձանագրվել է նաև, որ աշխատանքային պայմանագրերի, նաև կողմերի միջև կնքված համաձայնագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, պայմանագրերը և համաձայնագրերը չեն համարակալվել, իսկ պայմանագրերի հետ կապված գրագրությունները, ինչպես նաև համաձայնագրերը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգ չի մուտքագրվել, ինչի հետևանքով համաձայնագրերի կնքման ժամկետների իսկության նկատմամբ հսկողություն հնարավոր չի եղել իրականացնել:
Առողջապահության նախարարությունը հանդես է եկել իր դիրքորոշմամբ, ներկայացնելով, ԱՆ պայմանագրային աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական աշխատանք կատարողներ:

Հաշվեքննողի արձագանքում նշված է, որ դիրքորոշումը չի ընդունվել, քանի որ ժամկետային պայմանագրով աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարողներ չեն հանդիսանում: Նախարարության կողմից փորձագետների ներգրավման հետ կապված հարաբերություններն իրականացվել է՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>