Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել ժողովրդի կողմից. Արամ Վարդևանյան
Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
«Հայաստան» դաշիքնի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ հայ ժողովոուրդը 2018-ին ընտրել է ոչ թե վարչապետ, այլ՝ կուսակցությունների մեջ իրենց համար նախընտրելի կուսակցությանը։
Նրա խոսքով՝ այդ մեծամասնությունը կազմող խմբակցությունը կարող էր ցանկացած անձի առաջարկել վարչապետի պաշտոնում, որը կհամապատասխաներ Սահմանադրությամբ ներկայացված պահանջներին։
Վարդևանյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել ժողովրդի կողմից։
«Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվել է Հանրապետության նախագահի կողմից՝ հաշվի առնելով մեծամասնություն կազմող խմբակցության առաջարկությունը», - ասաց Վարդևանյանը։