Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ»

Բանակը գերի է վարչակազմի ձեռքին. Սեֆիլյանի ուղերձը բանտից

Ժիրայր Սեֆիլյանի ուղերձը Հայկական բանակի վերաստեղծման 25-ամյակի առթիվ

«28» հունվարի 2017թ. «Արմավիր» ՔԿՀ

Հայկական բանակի քաջարի զինվորնե՛ր ու սպանե՛ր,

Շնորհավորում եմ Հայկական բանակի վերաստեղծման հոբելյանական 25-ամյակի առթիվ:

Քառորդ դար առաջ Հայկական բանակը Հայոց պետականության հետ միասին վերստին հայտնվեց պատմության թատերաբեմում՝ վերածնվելով և կոփվելով Արցախյան ազատամարտի քուրայում:

Հավերժ փառք և խոնարհում իրենց կյանքի ու առողջության գնով մեր ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու այդ հնարավորությունը վերականգնած և պահպանող նվիրյալներին:

Արցախյան պատերազմի ժամանակ պատմական հնարավորություն առաջացավ ջախջախելու և ծնկի բերելու Ադրբեջան կոչվող արհեստական պետությանը և ազատագրելու Արցախն ամբողջությամբ, ինչպես նաև վերահայացնելու Նախիջևանը՝ զբաղեցնելով Կուր-Արաքսյան միջակայքը և հօգուտ մեզ արմատապես փոխելու տարածաշրջանային ճարտարապետությունը:

Սակայն ռազմաքաղաքական ղեկավարությունը և պաշտոնական քաղաքական դասն առհասարակ չունեին և մինչ այժմ էլ չունեն հայության առավելության վերաստանձնման և այդ նպատակով Հայրենիքի վերատիրացման նկրտում:

Ինքնիշխան ազգային պետություն և ազգային բանակ ստեղծելու և դրանք Հայրենիքի վերատիրացմանը ծառայեցնելու փոխարեն՝ նրանք նախընտրում են ռուսական կայսրության ձեռքի տակ կազմակերպվել որպես Հայաստանի և հայության շահերի հաշվին նրա շահերն սպասարկող գաղութային վարչակազմ և մնացորդային շահաբաժին ակնկալել այդ ստրկաբարո վարքի դիմաց:

Դրա պատճառով և դրա համար ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մոգոնվեց Արցախի անկախացման կործանարար մոտեցումը, Նախիջևանի ուղղությամբ ոչ մի քայլ չկատարվեց, Արցախն ազատագրվեց ոչ ամբողջությամբ, ընդ որում՝ ազատագրված տարածքները անվանվեցին որպես հետագայում վերադարձման ենթակա «անվտանգության գոտի», հակառակորդը կապիտուլյացիայի չենթարկվեց՝ հնարավորություն ստանալով ուժ հավաքել և վերստին սպառնալ մեր գոյությանը:

Զուգահեռաբար՝ հենց մեկնարկի փուլում կասեցվեց ազգային պետության և ազգային բանակի կայացումը:

Այսօր արդեն ապացուցելու կարիք չկա, որ մեր պետությունը վերածվում է ռուսական գաղութի, իսկ բանակը՝ ռուսական բանակի կցորդի՝ զուրկ ազգային ինքնությունից և ինքնուրույն կամքից:

Գաղութային վարչակազմը բանակը չի պահում հակառակորդի հետ պատերազմելու համար: Նրա ենթակայությամբ բանակը դարձել է առաջին հերթին ռեժիմի վերահսկողությունը մեծացնելու, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալապես կախյալ վիճակում պահելու և այլ նմանատիպ նպատակների իրականացման գործիք: Միայն այն հանգամանքը, որ սպաների և պայմանագրային այլ զինծառայողների մեծ մասը կքած է բանկային տոկոսների բեռի տակ, վկայում է նրանց սոցիալական ծանր վիճակի և նպատակադրված կախյալության մասին:

Բանակը և զինծառայողը փաստորեն գերի են վարչակազմի ձեռքում: Զինծառայողը զրկված է քաղաքացիական կամք դրսևորելու, այդ թվում՝ ընտրության Աստվածատուր իրավունքից: 1995թ. սկսած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները դիտվում են որպես վարչակազմի վերարտադրությունը երաշխավորող ընտրազանգված:

Այս ամենով հանդերձ՝ բանակը մնում է որպես հայրենի պետականության և հողի պաշտպան միակ պետական հաստատությունը, ուստի այսօր արտաքին ու ներքին հակառակորդների հարվածներն հիմնականում ուղղված են նրա դեմ՝ նպատակ ունենալով հյուծել, թուլացնել ու բարոյալքել նրան:

Տագնապով ստիպված ենք արձանագրել, որ պետության ինքնիշխանությունը, բանակի կառավարումը և Արցախը փուլ առ փուլ և մաս առ մաս հանձնող գաղութային վարչակազմը՝ իր ազգադավ ու վախկոտ պարագլուխ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, վերածվել է թիվ մեկ ազգային սպառնալիքի: Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գլխավոր վախկոտի՝ Սերժ Սարգսյանի կամազուրկ ու դավադիր գործելակերպն է ապրիլյան կորուստների և, առհասարակ՝ շփման գծի լարված վիճակի ու զոհերի հիմնական պատճառը:

Ինքնիշխանություն, բանակի կառավարում և հայրենի հող հանձնելու այս ընթացքը մեկ հանգրվան ունի՝ պետականազրկում, ցեղասպանություն և վերջնական հայրենազրկում:

Այս ակնհայտ ազգադավությանը զուգահեռաբար՝ ռազմաքաղական ղեկավարությունը և պաշտպանության մյուս պատասխանատուները բացառիկ լկտիությամբ փաստացի ծաղրում են մեր ժողովրդին ու զինծառայողներին: Պետությունն ու բանակը կործանելու և դրանք ռուսական կայսրությանը հանձնելու հետ մեկտեղ, նրանք ամպագոռգոռ արտահայտություններով խոսում են Ազգ-բանակ ստեղծելու մասին՝ հընթացս նաև եղծելով ու պղծելով դրա գաղափարն ու ծրագիրը:

Մինչդեռ տարիներ առաջ մենք Ազգ-բանակը ներկայացրել էինք որպես հայության առաքելության վերաստանձնումը և Հայրենիքի վերատիրացումը երաշխավորող անհրաժեշտ պաշտպանական կազմակերպվածք:

Ազգ-բանակը համատեղելի չէ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոտնահարելու, նրա կամքը բռնադատելու և իշխանությունը յուրացնելու, համակարգային կոռուպցիայի, արդարության ճգնաժամի, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների, սոցիալական ծայրահեղ բևեռացման և համատարած աղքատության, աղետալի արտագաղթի (որը սահմանամերձ գոտում հասնում է մարդաթափության աստիճանի), բանակի ռազմավարական կառավարումը օտարին հանձնելու, զինծառայողի և քաղաքացու իրավազրկության, պաշտպանությունից ժողովրդի մեկուսացման, քաղաքացուն զենք կրելու և իրեն պաշտպանելու իրավունքից զրկելու, ազատագրված տարածքները չբնակեցնելու և դրանք հակառակորդին վերադարձնելու նպատակադրման, Արցախը Հայաստանից տարանջատելու, բանակի կայսրական-ապազգային մոդելի, քաղպաշտպանության տարրական ենթակառույցի (էլ չենք խոսում տարածքի պատշաճ սարքավորման մասին) և գործուն մոբիլիզացիոն մեխանիզմի բացակայության, վախկոտ ու հայրենադավ գերագույն գլխավոր հրամանատարի, և այլ արմատական ու համակարգային արատների ու պրոբլեմների հետ:

Առավել ևս՝ Ազգ-բանակ չի կարող ունենալ իր ինքնիշխանությունն օտարին հանձնող պետությունը: Վերպետական կառույցներին և ռազմաքաղաքական դաշինքներին (մեր պարագայում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ) անդամակցող, շատ դեպքերում՝ իր տարածքում օտար ռազմական ուժի ներկայություն հանդուրժող պետությունը նույնպես չի կարող ունենալ Ազգ-բանակ:

Քանի դեռ ձեռնամուխ չենք եղել ստեղծելու թվարկված հատկանիշներից զերծ ինքնիշխան պետություն, որն ունակ է ազատորեն որսալու համընթաց քամիները և թամբելու անհրաժեշտ ալիքները, իմաստ չունի խոսել Ազգ-բանակի մասին:

Ազգ-բանակը ազգի և պետության բովանդակ պաշտպանական զորությունը առավելագույն արդյունավետությամբ համախմբող և կիրառող պաշտպանական կազմակերպվածք է: Նրա հիմքը զինված և պատրաստված ժողովուրդն է, իսկ միավոր-բջիջը՝ իրավատեր, հոգևոր, մտավոր և ֆիզիկական առումներով զարգացած, զենք կրելու իրավունք ունեցող և զինավարժ քաղաքացի զինվորն է: Մեր պարագայում էական է նաև օտարերկրաբնակ հայության արդյունավետ ներգրավումը:

Ազգ-բանակը կազմակերպվում և գործում է ազգային նկարագրի և ավանդույթների հիման վրա՝ բացահայտելով և կիրառելով ազգային էության և ինքնության ստեղծագործ ներուժի անսպառ հնարավորությունները: Միևնույն ժամանակ՝ նա գերարդիական է և ինքնակատարելագործվող՝ ձգտելով լավագույնս յուրացնել և օգտագործել համաշխարհային գիտելիքն ու փորձը: Ազգ-բանակի ներքին հարաբերությունների համակարգը հիմնվում է յուրաքանչյուր քաղաքացի-զինվորի մարդկային արժանապատվության, նրա ազատ ստեղծագործականության ու անհատականության, զինական եղբայրության, ենթակայության ու կարգապահության ընտանեկան մոդելի և զինծառայողի կյանքի ու առողջության՝ որպես գերագույն արժեքների վրա: Այն նաև առավելագույնս ինքնաբավ է պաշտպանական ոլորտի կադրային, տեխնոլոգիական և արտադրական կարողությունների ձևավորման ու զարգացման հարցում:

Ազգ-բանակը ազգի, նրա հանրային հաստատությունների և տնտեսության կազմակերպումն է իրավունքի գերակայության, պաշտպանականի առաջնահերթության և բանակին բնորոշ խիստ կարգապահության ներդաշնակ համադրմամբ, որտեղ յուրաքանչյուրը և՛ լիիրավ տեր է, և՛ պարտաճանաչ ծառա: Ազգ-բանակը ոչ թե ժողովրդավարության վտանգ է, այլ երաշխիք: Նրա կայացման անհրաժեշտ պայմաններից է նաև ներազգային համերաշխությունը:

Անշուշտ, այս ուղերձի շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել Ազգ-բանակ կազմակերպվածքի ամբողջական նկարագիրը, սակայն ասվածն առավել քան բավարար է օրվա պատասխանատուների հայտարարածի և անհրաժեշտի արմատական տարբերությունը բացահայտելու և այդ անհրաժեշտի մասին պատկերացում կազմելու համար:

Բարեբախտաբար, մենք ունենք ինքիշխան պետություն ու Ազգ-բանակ ստեղծելու և առաջիկայում Կուր-Արաքսյան հանրապետությունը՝ որպես Հայրենիքի վերատիրացման միջանկյալ քայլ, կյանքի կոչելու ներուժ: Միջազգային և տարածաշրջանային դրությունը ևս նպաստավոր է այդ քայլն անելու համար:

Ձեր բաժինը, սիրելի՛ զինվորներ ու սպանե՛ր, այդ ամենին հոգով, մտքով և գործով պատրաստվելն է: Դուք պետք է մերժեք ձեզ պարտադրվող կամազուրկ ենթակայի մտածելակերպը և նույնքան արի լինեք որպես քաղաքացի, որքան արի եք հակառակորդի դեմ որպես զինվորական: Ընդ որում, դուք պետք է առաջամարտիկ լինեք, որովհետև զինվոր և սպա լինելու վեհագույն կարգավիճակն ունեք, և դառնաք արժանապատվության ու ազատության ջահակիրներ:

Պատրանքներ մի՛ ունեցեք, թե այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը ունակ է որևէ ազգանպաստ քայլ կատարելու: Պայմանավորված պատերազմի սցենարով տեղի ունեցած Ապրիլյան քառօրյան, զավթված դիրքերը հակառակորդին թողնելը, Արցախը, պետության ինքնիշխանությունը և բանակի կառավարումը օտարին հանձնելու, ինչպես նաև ինքնիշխանության ու հողի պաշտպան միակ պետական հաստատության՝ նույն բանակի քայքայման, հյուծման, թուլացման ու բարոյալքման գործընթացին մասնակցելու քայլերը փաստում են, որ այն բաղկացած է դավաճաններից և գործում է հակառակորդի օգտին:

Նման պայմաններում Ապրիլյան քառօրյայի կամ ավելի վատթար սցենարով հակառակորդի հարձակումը շատ հավանական է: Ուստի դուք ոչ միայն պետք է չհանդուրժեք այս դավաճանությունը, այլև շատ զգոն և ուշադիր լինեք ձեր ծառայության ընթացքում, որպեսզի կարողանաք զանազանել դավաճանական հրամաններն ու գործողությունները և գործել Հայրենիքի նկատմամբ պարտքի թելադրանքով:

Դուք նաև պետք է լինեք ձեզ ծնող և սնող ժողովրդի հետ միասին: Գաղութային վարչակազմի կառավարման հետևանքով մենք այսօր կանգնած ենք լինել-չլինելու հարցի առաջ: «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ցույց տվեց, որ ժողովուրդը պատրաստ է ընդվզելու: Նա սպասում է նվիրյալ զինվորականների վճռական քայլերին: Առանց իր բանակի՝ ժողովրդի համար շատ դժվար կլինի ազատագրվել:

Նման գոյութենական իրավիճակներում բանակը չի կարող սահմանափակվել միայն արտաքին սպառնալիքի դեմն առնելով: Նա պարտավոր է նաև պաշտպանել իր Հայրենքը ներքին ճակատում, հատկապես, երբ արտաքին սպառնալիքի սնուցողը ներքին ճակատի սպառնալիքն է:

Արժանի՛ եղեք ձեր սրբազան կոչմանը և պատրաստ՝ կերտելու ինքնիշխան պետություն ու Ազգ-բանակ:

Մե՛նք ենք տերը մեր երկրի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>