Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով
Դիտել նաև
Մասիսում 65-ամյա կնոջը դանակահարել էր 19-ամյա թոռը
Ո՞վ էր Լոշտ Էդոն և ի՞նչ էր պահանջում
Ոստիկանությունը հայտնում է, որ Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացին ինքնասպան է եղել. Տեսանյութ
Կոալիցիա «Քաղաքացիական պայմանագրի» հետ Մասիսում բացառված է. Գյումրու նման չի՛ լինելու. Դավիթ Համբարձումյան. Տեսանյութ
Փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը (աջից) կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):
Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Վերջիններս նույնպես կալանավորվել են:

