Ադամ Շիֆը ներկա է գտնվել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությանը
Դիտել նաև
Արևմտյան ԱՄՆ-ի համահայկական խորհուրդը 24-ժամյա հացադուլ է սկսում՝ ի աջակցություն Արցախի
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծացնում է ճնշումը Սպիտակ տան և Կոնգրեսի վրա
Գանատայի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ Գանատայի արտաքին գործոց նախարար Մելանի Ժոլիի հետ
Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար
«1.5 մլն հայերը բավական չէի՞ն». Բողոքի ակցիա Լոս Անջելեսում
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կալիֆորնիայում ներկա է գտնվել Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման և կառուցման մեկնարկի արարողությանը:
«Ինձ համար պատիվ էր այցելել Գլենդեյլի սրտում տեղի ունեցած հիմնարկեքի արարողությանը, որով տրվեց Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման մեկնարկը:
Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են, որոնք հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է` հույսի շող դժվարություններին դիմակայելու գործում, համառության և նոր սկզբի դրսևորում: Եվ այս թանգարանը կապահովի, որ այդ պատմությունը փոխանցվի սերնդեսերունդ»,- գրել է Շիֆն իր ֆեյսբուքյան էջում: