Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Տպավորությունն այնպիսին է, որ դատարանն արդեն գիտի թե ինչ որոշում պետք է կայացնի

Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 12-ի նիստի վերաբերյալ․ օր 4-րդ

• Սահմանադրական դատարանը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմում։ Հուլիսի 12-ին նիստը մեկնարկել է առավոտյան ժամը 10․00-ին և մի քանի ընդմիջումներով ընթացել մինչև կեսգիշեր։ Իրադարձությունների համադրությունից տպավորությունն այնպիսին է, որ դատարանն արդեն գիտի թե ինչ որոշում պետք է կայացնի և միակ խնդիրը մնում է ժամանակի մեջ տեղավորվելը և մինչև հուլիսի 17-ը բոլոր ընթացակարգային պահանջները ժամանակի մեջ տեղավորելը։ Պատահական չէ, որ դատարանի որոշմանը չսպասելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ակտիվորեն քննարկվում են ապագա Ազգային ժողովում և կառավարությունում պաշտոնները բաշխելու հարցերը։

• Հուլիսի 12-ի նիստում դատարանում հանդես եկան և իրենց բացատրությունները ներկայացրեցին հարակից պատասխանողներ ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև երրորդ կողմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։

• Դատախազության բացատրություններից պարզ դարձավ, որ այդ կարևոր իրավական մարմինը դիրքորոշում չունի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում անձի պաշտոնավարման մասին՝ այն համարելով սահմանադրական վեճ, չնայած այն բանին, որ մինչ որս ոչ ոք դա վեճի առարկա չի դարձրել և Սահմանադրական դատարան չի դիմել։ Այսինքն` ստացվում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով հստակ նկարագրվող հանցագործություն Հայաստանում կարող են անել բոլորը, քանի որ ՀՀ դատախազությունը կողմնորոշում չունի դրա վերաբերյալ։ Սա առավել քան տարօրինակ է։

• Հիմնական նախընտրական շրջանում, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների դեմ հարուցված քրեական գործերը և իրականացվող գործողությունները դատախազությունը փորձում էր ներկայացնել իբրև սովորական իրավական գործընթաց՝ հավանաբար հենվելով հասարակության համընդհանուր միամտության վարկածի վրա։

• Չնայած այն բանին, որ դատախազության կողմից ներկայացվում էին միայն առանձին գործեր, այլ ոչ վերլուծություններ, այդպես էլ չհաջողվեց հասկանալ, թե Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներից, ինչու են հատկապես ենթադրյալ «հանցագործություններ» կատարում միայն նրանք, ովքեր համարձակություն են ունեցել պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և քննադատություն ներկայացնել նրա հասցեին։ Հնարավոր չեղավ հասկանալ, թե ՀՀ Սյունիքի մարզում այդ ինչ «համավարակ» է տարածվել, որի հետևանքով գրեթե բոլոր համայնքների ղեկավարները սկսել են «հանցագործություններ» կատարել, իսկ օրինակ Արարատի մարզում և «համավարակ»-ը հասել է միայն Մասիսի քաղաքապետին և Ավշարի գյուղապետին, որոնք էլ, հավատարիմ իրենց սկզբունքներին, որոշել են սատարել «Պատիվ ունեմ» դաշինքին։ Եթե դատախազությունը Բարձր դատարանին ներկայացնի մի տեղեկանք, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո որ համայնքների ղեկավարների դեմ են հարուցվել քրեական գործեր և համադրվի դա նրանց քաղաքական հայացքների հետ, ապա հնարավոր է, որ ՀՀ գլխավոր դատախազության պատին ավելացվի նոր ցուցանակ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատժիչ գրասենյակ» վերտառությամբ։

• Դատախազության ներկայացված բացատրություններից պարզ դարձավ, որ այս ժամանակահատվածում չի հարուցվել որևէ քրեական գործ, որում որպես մեղադրյալ ներգրավված լինեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածուներ, ակտիվ գործիչներ կամ համախոհներ։ Փաստորեն, ստացվում է, որ ըստ ՀՀ դատախազության, Հայաստանի ամենաօրինապահ, կարգապահ գործիչները հավաքվել են հենց այդ կուսակցության շարքերում վերևից մինչև ներքև։ Շատերի համար, սա, անշուշտ, ծիծաղելի է, սակայն իրականում, այս փաստերը ցույց են տալիս այն ցավալի իրականությունը, որ ՀՀ ողջ իրավական համակարգը, այդ թվում ՀՀ դատախազությունը, Նիկոլ Փաշինյանի ձեռքում դարձել են մի «բանթիկով մուրճ», որով նա հանիրավի պատժում է բոլոր քաղաքական այլախոհներին, դրանով իսկ ազդելով ընտրությունների ընթացքի և վերջնական արդյունքի վրա, միաժամանակ ամենաթողության և անպատժելիության խրախուսական մթնոլորտ ստեղծում իր յուրայինների համար։ Հատկանշական է, որ համաձայն ներկայացված տեղեկատվության, մինչ օրս իրավապահ մարմիններին չի հաջողվել մեղադրանք առաջադրել որևէ մեկին՝ Օձունի համայնքի ղեկավարին ՀՀ Լոռու մարզպետարանի շենքում կամ «Հայաստան» դաշինքի համակիր Շահեն Վարդանյանին՝ Եղեգնաձորի ոստիկանության շենքում բռնության ենթարկելու արձանագրված փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Իսկ մուրճը ձեռքին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթներում դատախազությունը բռնության տարրեր չի արձանագրել, հավանաբար, մտածելով, որ դրանք փաղաքշական խոսքեր են եղել՝ ուղղված բոլոր ընդդիմախոսներին և ողջ հասարակությանը։

• Հատկանշական է, որ Բարձր դատարանում հնչեցրած իր բացատրության մեջ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը հաստատել է ատելության և կշտամբանքի փաստը քարոզչության ընթացքում, որին միջամտելու հնարավորություն իրենք չեն ունեցել՝ համապատասխան լիազորությունների բացակայության պատճառաբանությամբ։

• Բարձր դատարանին ներկայացրած իր խոսքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է բազմաթիվ, համատարած, պարբերական և ակտիվ «ստուգողական» և «պրոֆիլակտիկ» միջոցառումների փաստը ողջ հանրապետության տարածքում, ինչը փաստացի ապացույցն է, հատկապես, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային ահաբեկումների ենթարկելու մասին, որը ընտրությունների վերջնական արդյունքների վրա ունեցել է չափազանց էական ազդեցություն և նշանակություն։ Այդ «ստուգողական» և «պրոֆիլակտիկ» միջոցառումների ժամանակ են սպառնացել ընդդիմադիր գործիչներին չմասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, չվանկարկել «դավաճան», «հողատու», «թուրք» և այլ արտահայտություններ, չփակել ճանապարհներ և այլն, իսկ չենթարկվողներից մեկն էլ՝ Եղեգնաձորում Շահեն Վարդանյանի ցցուն օրինակն է, որին հանիրավի դաժան ծեծին են ենթարկել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում, ինչի կապակցությամբ մինչ օրս իրավապահ ողջ համակարգի չի կարողանում պարզել հանցանքը կատարած մեղադրյալի։

• Ոստիկանության օպերատիվ և կազմակերպված աշխատանքի մեկ այլ «փայլատակում» էլ պարզվեց այն որ, որ ընտրության օրը, ըստ Ոստիկանություն ունեցած տեղեկությունների «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկող հակաքարոզչական ընդամենը 25 հատ թռուցիկ է գցած եղել Երևանի փողոցներում։ Իսկ մենք, այս Ոստիկանությունից հասարակական կարգի և օրինականության հաստատման այլ ակնկալիքներ ենք ունեցել։

• Սահմանադրական դատարանի հուլիսի 12-ի նիստի ուշագրավ դրվագներից էր «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը դատարանին՝ Մեղրու նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի հանդեպ Ոստիկանության ոչ համարժեք և ապօրինի գործողությունների վերաբերյալ։ Բացի խնդրի, չափազանց կարևոր բովանդակային կողմից, այդ միջնորդության քննարկում հնարավորություն տվեց կրկին անգամ պարզել Սահմանադրական դատարանում տիրող իրավավիճակը։ Դա հատկապես տեսանելի է նման ոչ ստանդարտ իրավիճակներում, երբ նախագահող դատավորը հայտվում է ցայտնոտի մեջ՝ ինտելեկտուալ և կազմակերպական ռեսուրսի սակավության պատճառով։ Նման դեպքերում միանգամից ակտիվանում է դատավոր Վահե Գրիգորյանը, որը գրեթե որևէ մասնակցություն չի ցուցաբերում դատավարության ընթացքում (չի տալիս հարցեր դատավարության մասնակիցներին, չունի միջնորդություններ և այլն)։ Դավիթ Հարությունյանի միջնորդության քննարկման ժամանակ կրկին արձանագրվեց այն փաստը, որ Վահե Գրիգորյանի, Արման Դիլանյանի, ՀՀ դատախազության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ տեսակետները նույն են, ինչը ողջամիտ ենթադրության հիմք է տալիս, որ նրանք բոլորը ղեկավարվում են մի կետից և դատարանում ՀՀ դատախազությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավված են որպես դատավարության մասնակից՝ այդ երկու քաղաքականացված դատավորներին դահլիճից անհրաժեշտ «աջակցություն» ցուցաբերելու համար՝ համապատասխան կարգավիճակում։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>