Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Պատերազմ Արցախում
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ «Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան ՔՊ-ական Սարիկ Մինասյանի խուլիգանական վարքը համացանցում Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ»

Ին­չո՞ւ են թու­լաց­նում Սյու­նի­քը

«Փաստ» թերթը գրում է. «Երկիրը՝ անհավանական մեծ խնդիրների առջև, թշնամին երկրի սահմաններից դուրս չի գալիս, իսկ ինչո՞վ են զբաղված օրվա իշխանությունները: Ճիշտ է՝ բացառապես շոու անելով ու «մուռ հանելով»: Այլ կերպ չես մեկնաբանի, օրինակ՝ Սյունիքի մարզի համայնքապետների ձերբակալություններն ու կալանավորումները: Ընդ որում, այն «բեմադրությունը», որ իրականացվել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հանդեպ, երբ մարդուն ցուցադրաբար պառկեցնում են գետնին, որ նկարեն, պարզապես ի ցույց է դնում այս ամենի բացառապես քաղաքական բնույթը: Երևի այդ տեսանյութերն ուղարկում են Նիկոլ Փաշինյանին, որ «սիրտը հովանա»:

Քրեական գործ է հարուցվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ (ի դեպ, թե՛ Զաքարյանը, թե՛ Փարամազյանը բազմազավակ հայրեր են), ձերբակալել են Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանին, կալանավորել են Քարահունջ վարչական տարածքի ղեկավար Լուսինե Ավետյանին, իշխանությունների թիրախում են նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Մի խոսքով՝ Փաշինյանի թիրախում Սյունիքի համայնքապետներն են, մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել, Մխիթար Զաքարյանն անգամ վիրավորում է ստացել, մարդիկ, որոնք սահման են պահում, երկիր են պահում, մարդիկ, որոնց համար թանկ է մեր երկրի ամեն մի թիզը: Այս ամենը շատերին հիմք է տալիս եզրակացնել, որ նշյալ գործընթացները նպատակ ունեն թուլացնել Սյունիքը:

Առավել ևս, որ տեղերից ստացվող տեղեկություններով, իրավապահ մարմիններ են կանչվում նշյալ բնակավայրերի բնակիչները, այդ թվում և հատկապես՝ կանայք, որպեսզի սուտ ցուցմունք տան իրենց համայնքների ղեկավարների դեմ, թե իբր ընտրակաշառք են ստացել: Ընդ որում, խոսքը օրինական ճանապարհով, ձևակերպված սոցիալական օգնությունների մասին է, որոնք անապահով ընտանիքներին տրվել են պարբերաբար: Օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերում մասնավորաբար որոտանցի կանայք ասում էին, թե կթողնեն, դուրս կգան գյուղից, ով ուզում է, թող գա ու ապրի, սահման պահի: Ցավալի տեսարան էր, բայց... Չէ, սիրելի քույրեր ու մայրեր, անկեղծ ասած, հազիվ թե այդ հեռանկարը վախեցնի կամ անհանգստացնի այս իշխանություններին: Իսկ գուցե հակառա՞կը, գուցե նրանց հենց դա էլ պե՞տք է...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>