Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Ինչպե՞ս էր գրում Դանթեն. Ֆլորենցիայում XIII-XIV դարերի բացառիկ ձեռագրեր են գտել

Ֆլորենցիայում XIII-XIV դարերով թվագրվող նոր ձեռագրեր են հայտնաբերվել։ Daily Mail–ը գրում է, որ Դանթեի արվեստն ուսումնասիրող Ջուլիա Բոլթոն Հոլոուեյը պնդում է, որ ստեղծագործությունները կարող են պատկանել Դանթե Ալիգիերիի գրչին, դրանք գրվել են Ֆլորենցիայում նրա ուսումնառության տարիներին:

Փրինսթոնի համալսարանում Հոլոուեյը միջնադարյան գրականություն ու մշակույթ էր դասավանդում, որից հետո որոշեց հրաժեշտ տալ աշխարհիկ կյանքին և կաթոլիկ միանձնուհի դառնալ։

Նրա խոսքով` ձեռագրերում ներկայացված են գաղափարներ արդար տիրակալների մասին, որոնք հետագայում Դանթեն ավելի ընդարձակ շարադրել է իր «Աստվածային կատակերգության» մեջ։ Ըստ Հոլոուեյի, հայտնաբերված ձեռագրերը ենթադրաբար պատկանում են 1280-1290 թվականներին, երբ Դանթեն ուսանում էր հայտնի դպիր և պետական գործիչ Բրունետո Լատինիի (Լատինին Դանթեին նաև այլ աջակցություն էր ցուցաբերում, քանի որ Ալիգիերին վաղ էր կորցրել հորը) մոտ։

«Իմ կողմից հայտնաբերված ձեռագրերի թվում, սրանք միակն են, որ գրվել են cancelleresca տառատեսակով, որը Դանթեն կարող էր սովորել հորից։ Բացի այդ դրանք ավելի էժան մագաղաթի վրա են գրվել, ինչը տրամաբանական է, հաշվի առնելով, որ Դանթեն իր ուսումնակիցներից ավելի աղքատ էր»,–ասում է նա։

Երկու ձեռագրերի կարմիր լուսանցքներում քառակուսու մեջ վերցված շրջան է պատկերված. խորհրդանիշ, որը Դանթեն կիրառում էր Աստծուն բնորոշելու համար։ Սա Դանթեին այս ձեռագրերի պատկանելիության մասին վարկածն ավելի համոզիչ է դարձնում։

Այնուամենայնիվ, սրանք դեռ միայն ենթադրություններ են, որոնք ստուգման ենթակա են։ Ինչ ձեռագրով էր գրում Դանթեն, մենք չգիտենք։ XIV դարի ընթացքում նրա պոեմները տարածվում էին բազմաթիվ ձեռագրերով (որոնք ի դեպ, միմյանց լիովին չեն համապատասխանում)։ Այնուամենայնիվ, դրանց շարքում չի պահպանվել գոնե մեկը, որն անձամբ Դանթեի ձեռքով գրված լինի։

Գիտնականները ենթադրում են, որ «Աստվածային կատակերգության» հեղինակները, ինչպես և այդ ժամանակների մի շարք գրագետ տոսկանացիներ, գոթական տառատեսակով էին գրում, այդ տառատեսակը հյուսիսային և կենտրոնական Իտալիա էր ներթափանցել Գերմանիայից և տեղի գեղագրության ավանդույթների համաձայն` որոշակի փոփոխությունների ենթարկվել. տառերն ավելի կլոր ու ցածր էին դարձել (բոլոնյան տառատեսակ)։

Նշենք, որ նույն տարվա մարտին Իտալիայի Պավիա քաղաքի Գիսլերի համալսարանի (քոլեջ) գրադարանում ձեռագիր երեք թերթ է հայտնաբերվել Ասվածային կատակերգության «Դրախտի» մի քանի հատվածներով։ Դրանք գրված են բոլոնյան տառատեսակով, գրեթե առանց կետադրական նշանների և ուղղագրության կանոնների, ինչը բացատրելի է, քանի որ այն ժամանակ գրական տեքստերը գրեթե միշտ լատիներեն էին գրվում, և ժամանակակից եվրոպական լեզուների համար ուղղագրության նորմեր դեռ մշակված չէին։

Այս և այլ հատկանիշներով գիտնականները թվագրում էին գտած ձեռագիրը ոչ ուշ քան XIV դարի կեսերով, այսինքն` դա «Աստվածային կատակերգության» հնագույն ձեռագրերից մեկն է։ Ենթադրաբար, այն պահվել է Միլանի դքսերի (Վիսկոնտի և Սֆորցա) գրադարանում և այն կարդացել է վաղ Վերածննդի մեկ այլ հանճարեղ բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>