Մեկնարկել է ՆԱՏՕ-Ադրբեջան համատեղ զորավարժությունը (լուսանկարներ)
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը, այսօր՝ մայիսի 31-ին, ՆԱՏՕ «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիա» ծրագրի շրջանակներում իրականացվում է «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակի» ստուգումը (NATO Evaluation Level 2 — NEL-2):
ՆԱՏՕ փորձագետները հետևում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում ներառված ադրբեջանական մոտոհրաձգային գումարտակի վարժանքներին:
Զորավարժանքներում ներգրավված է մոտ 700 զինծառայող, մինչ 80 միավոր ռազմական տեխնիկա և 4 ուղղաթիռ
Zham.am





