Եվ ի՞նչ, նրան են մոտեցել դիմակավորված վայրենիներ, փռել ասֆալտին, պաշտպանին մի կողմ հրել և տարել անհայտ ուղղությամբ
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ՄԱՐՏՆՉՈՂ ՎԱՅՐԵՆՈՒԹՅՈՒՆ
Նայեցի լրահոսը և ի՞նչ։ Մեղրիի, արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի դեմ, պաշտոնակատարի հրահանգով քրեական գործ է թխվել։ Մխիթար Զաքարյանն իր կամքով, պաշտպանի հետ ներկայացել է ոստիկանություն։ Եվ ի՞նչ, նրան են մոտեցել դիմակավորված վայրենիներ, փռել ասֆալտին, պաշտպանին մի կողմ հրել և տարել անհայտ ուղղությամբ։ Եվ այս ամենը մենք հանդուրժու՞մ ենք, հանգիստ քայլում, վայելում կյանքը, ճամարտակում ժողովրդավարությունից, «ընտրություններից», իրավական պետությունից, ոստիկանական բարեփոխումներից, պարեկային ծառայությունից և այլ տխմարություններից։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

