Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրգործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ պատմության մեջ անկրկնելի է
Դիտել նաև
Արամ Նավասարդյանին 4 տարով ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել․ Րաֆֆի Ասլանյան
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան
Դատարանը Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով նոր որոշում է կայացրել
11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով
«Հայաստանի պատմության որոշիչ գոյամարտն առջևում է». Րաֆֆի Հովհաննիսյան
Ինքս անձամբ տեսա, թե իրավապահ մարմինների կողմից ինչ է կատարվում Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի գործով։ Համոզված եմ, որ նույնը կատարվում է Որոտանի ղեկավարի, Մեղրիի և Քաջարանի քաղաքապետերի վերաբերյալ գործերով։
Երկար տարիներ տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել քրեական հետապնդման մարմիններում, շատ բան եմ տեսել, ոչ մի ժամանակահատված իդեալական չեմ համարում, շատ հարցերի ըմբռնումով եմ վերաբերվում, բայց վստահաբար կարող եմ ասել՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ իրավական պատմության մեջ անկրկնելի է, այն նույնիսկ գերազանցում է վերջին երեք տարիների ընթացքում այսօրվա իշխանության սահմանած ապօրինության ռեկորդները։
Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

