«Շատ ու քիչը ձեզ համար չկա». Հակոբ Հակոբյանը պատգամավորներին պատմեց՝ ինչի համար են նրանք ԱԺ-ում
ՀՀ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց, թե ինչի համար են և ինչ պետք է անեն պատգամավորները:
«Մի ասեք կա 400 հազար դրամ և 40 հազար դրամ, մի ասեք: Դուք պատգամավորներ եք և բերեք օրենքի փոփոխություն կատարեք 40 հազարը սարքեք 400 հազար դրամ: Դուք դրա համար եք: Շատ ու քիչը ձեզ համար չկա, հարգելի պատգամավորներ ջան... Դուք ձեր վրա այլ մարմինների որոշումները մի վերցրեք կատարելու», - դիմեց նա պատգամավորներին:
Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:

