ՍԴ-ն Հրայր Թովմասյանի երկրորդ միջնորդությունը ևս մերժեց
«ՍԴ-ն որոշեց դատավոր Հրայր Թովմասյանի երկրորդ՝ ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու և ցուցմունքը լսելու միջնորդությունը մերժել»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ նախագահին դատարան հրավիրելու վերաբերյալ առաջին միջնորդությունը ՍԴ-ն առավոտյան ևս մերժել էր։ Թովմասյանը հայտարարել էր, որ վրիպակ կա միջնորդության մեջ և փոխել էր այն՝ երկրորդ անգամ դիմելով դատարանին։

