Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հանրության գլխի տակ «փափուկ բարձ» դնելու, անգործության ու ապաշնորհության ծանր հետևանքները

«Փաստ» թերթը գրում է. Բոլորս ենք հիշում, թե իշխանության ներկայացուցիչներն ինչպիսի մեծ համոզվածությամբ էին հայտարարում, թե Սյունիքն անվտանգ է, բայց տեսանք, թե արդյունքում ինչ ունեցավ։ Հակառակորդը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ նաև Սյունիքի հատվածում, և ոչ միայն հրաժարվում է հեռանալ, այլև ամեն անգամ սադրանքների է դիմում բախումներ հրահրելու նպատակով։ Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերին Փաշինյանի հրապարակած Ճանապարհային քարտեզի 8-րդ կետով նախատեսվում էր «Զինված ուժերի բարեփոխումների հաստատում և բարեփոխումների մեկնարկ», սակայն արդյունքում ականատես ենք լինում, թե ինչպես են ամիսներն անցնում, իսկ ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման, զինված ուժերի վերակառուցման ու մարտունակության բարձրացման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Դրա արդյունքում է, որ Հայաստանն ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել իր սահմանների անվտանգությունը։

Այս իրավիճակից դուրս գալու համար միակ ելքը, որ ՀՀ ինքնիշխանության մասին ճառեր ասող իշխանությունները ճարահատյալ փորձում են գտնել, ռուսական կողմին օրուգիշեր պաղատելն է, որ ռուսական սահմանապահներ տեղակայվեն մեր սահմանների երկայնքով։ Մեծ հաշվով, կանգնած ենք այնպիսի հանգրվանի առաջ, որ իշխող քաղաքական թիմը միայն իշխանությունը պահելու հարցն է լուծում և ընդհանրապես ի վիճակի չէ ժամանակը Հայաստանի օգտին աշխատեցնել։ Իսկ մինչ այդ Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում, այդ երկիրը չի ցանկանում բավարարվել ձեռք բերածով և ավելիին է ձգտում։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր զորամասեր է բացում, նախատեսում է ընդլայնել իր զինված ուժերի անձնակազմը և նոր արդիական սպառազինություններ ձեռք բերել։

Նույն անմխիթար վիճակն է նաև այլ ոլորտներում: Օրինակ՝ այս տարվա մարտին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարում էր, թե այս տարի ջրային պաշարների հետ կապված խնդիր չենք ունենալու և «աչքալուսանք» էր տալիս գյուղացիներին, բայց այսօր պարզվում է, որ հսկայական տարածքներ մնացել են առանց ոռոգման, իսկ բերքը փչանում է։ Խնդրին համակարգային լուծում տալու փոխարեն իշխանությունների հույսը կրկին Սևանա լճից ջրառի ավելացումն է։ Դեռևս մայիսի 10-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե առաջիկայում սպասվում է, որ Սևանա լճի մակարդակը վերջին 60 տարվա համար կհասնի ռեկորդային նիշի։

Սակայն պարզվում է, որ Սևանի մակարդակը ոչ միայն շատ հեռու է վերջին 60 տարվա ամենաբարձր նիշի վրա լինելուց, այլև ցածր է անցած տարվանից ու շարունակում է իջնել։ Առանց այդ էլ պարզ է, որ Սևանի հետ կապված քիչ խնդիրներ չկան, իսկ ջրի մակարդակի իջեցումն էլ ավելի շատ է նպաստելու լճի ծաղկմանը և էկոհամակարգի հավասարակշռության խախտմանը։ Անվտանգության տեսանկյունից ընդհանրապես ջրային ռեսուրսների կառավարմանը շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել՝ հատկապես որ Թուրքիան, որը Սիրիային ու Իրաքին ջրազրկելու հատուկ քաղաքականություն է վարում և դրա արդյունքում լրացուցիչ լծակներ ստանում, նույն կերպ էլ ցանկանում է ջրազրկել Հայաստանին։

Պատահական չէ, որ Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը, որի ջուրն օգտագործվում է հսկայական տարածքներ ոռոգելու համար, վերջին տարիներին կանգնել է ջրի ծավալների նվազման վտանգի առաջ: Իսկ պատճառն այն է, որ Թուրքիան իր կողմում նոր ջրամբարներ է կառուցել, և այն ջուրը, որը պետք է լցվեր Ախուրյան, ու հայկական և թուրքական կողմերը պիտի հավասարապես օգտագործեին, հիմա ամբարվում է թուրքական տարածքում: Բացի այդ, Թուրքիան իր ջրամբարների համալիրի զարգացման միջոցով պատրաստվում է յուրացնել Արաքսի ջրերի կեսից ավելին, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու հայկական կողմի համար։ Այս ուղղությամբ պետք է կոնկրետ ծրագիր մշակվի՝ հաշվի առնելով, որ ջրի ապահովման խնդիրը ոչ միայն սոցիալական հարց է լուծում, այլև սերտորեն կապված է Հայաստանի պարենային անվտանգության հետ, որը վերջին շրջանում հատուկ կարևորություն է ստացել։

Հարցն այն է, որ Արցախից ամեն տարի մեծ քանակությամբ հացահատիկ էինք ստանում, իսկ Արցախի տարածքների կորուստներից հետո Հայաստանը հացահատիկի պակաս է ունենալու։ Պետք է լրջորեն մտածել, թե այս խնդիրն ինչպես կարելի է լուծել, որպեսզի մեր երկրի պարենային անվտանգությունը կախված չլինի միայն դրսի ներկրումից։ Բայց խիստ կասկածելի է, թե գործող իշխանությունները երեք տարի շարունակ իրենց իսկ ստեղծած ֆեյքային իրականությունից դուրս չգալուց և բոլոր ոլորտներում ձախողումներ արձանագրելուց հետո ի վիճակի կլինեն գոնե լուծել պարենային անվտանգության հարցը»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>