Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել. Սպիտակ տուն
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Բայդենն ու Պուտինը խոսել են կիբերանվտանգության և Սիրիայի մասին: Բայդենը Պուտինին կոչ է արել քայլեր ձեռնարկել կիբերհանցագործների դեմ:
Բայդենը, նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի իր ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու համար:

