Թե բա Թուրքիան իր 500 հոգանոց զորակազմով ի՞նչ խնդիր կարող է լուծել հսկայական Աֆղանստանում
Դիտել նաև
Մարի Պետրոսյանի ամուսինն ազատվել է կալանքից
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Ինչի սիրիացի վարձկան զինյալներն ու ահաբեկչական խմբավորումները վերացել ե՞ն երկրի երեսից։
Արդենիսկ սիրիական մի շարք աղբյուրներ ահազանգում են՝ Թուրքիան սկսել է աֆղանական հիմնախնդրին միջամտելու համար նոր պայմաններով զինյալներ հավաքագրել Սիրիայում և սեփական տարածքում գործող փախստականների ճամբարներում։
Միջինը 2000-3000 դոլար աշխատավարձով արդեն իսկ մի քանի հազար զինյալ են հավաքագրվել, որոնք ինչպես Սիրիայում, Լիբիայում, Արցախում, նույն նպատակներով գործուղվելու են Աֆղանստան՝ օդային ճանապարհով վայրէջք կատարելով հենց Քաբուլի օդանավակայանում, որի վերահսկողությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից, վստահաբար հեռահար նպատակներով, վերապահվել է Անկարային։
Զուտ որպես հիշեցում՝ երբ մոտ 10,11 ամիս առաջ նույնանման տեղեկատվություն էր շրջանառվում Արցախի հետ կապված, Հայաստանում և մեր երկրից դուրս թեման շատ հաճախ ներկայացվում էր որպես ընդամենը հակաթուրքական քարոզչություն...
Այնպես որ, սպասենք Էրդողանի նոր արկածախնդրությանն արդեն Աֆղանստանում։
Կից նյութն՝ այստեղ
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

