Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

«Երկրում հետընտրական համատարած հաշվեհարդարներ են». Կարին Տոնոյան

«Պարտությունից հաղթանակ, իսկ արանքում՝ անորոշ ներկա ...
Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ պարտվածի հոգեբանությունից ու կարգավիճակից դուրս գալու և մինչև հաղթանակ ընկած այս հատվածում՝ ցավ, նվաստացում, անելանելիություն ու անճարություն...

Եվ վաղվա ճակատագրի անհայտությունն ու անհավատությունը մարդկանց դարձրել է անտարբեր, օրվա պահանջով ապրող, ազգային արժեքներին քամահրանքով վերաբերվող...

Արդեն ութ ամիս է՝ պատերազմի, պարտության, դավաճանության ու անդառնալիության, անհուսության ուրվականներն են շրջում Հայաստանում և շարունակվում է բզկտումը հավատի ու անհավատության միջև, կասկածի ու հավաստիության միջև, պարտվածի, թե դավաճանվածի նվաստացուցիչ զգացողության միջև, իմաստ ու անիմաստի, կորցրածի ու փրկվածի, ցավի տակ մնալու ու հարկադրված ապրելու անհասկանալի որոնումների միջև ...

Իսկ կյանքը շարունակվում է, և մենք դատապարտված ենք ապրելու, դատապարտված ենք այս ցավի միջից վեր հանելու հային ու Հայաստանը և ապրեցնելու: Հայաստանը պետք է ազատվի պատեհապաշտությունից, ազգադավ ու անհայրենիք գոյերից և պիտի կերտվի իրական, ինքնավստահ ու ինքնասեր, հզոր Հայաստան ու դա այն միակ գինն է, որի համար մենք զոհեցինք մեր 5000 զավակների կյանքը, դա միակ դեղ ու ճարն է, որ ամոքելու է միլիոնավոր հայերի վիրավոր հոգիները, դա այն հենակն է, որին հենվելով պիտի վերականգնվի մեր հաշմանդամ դարձած ինքնասիրությունը, պատիվն ու հեղինակությունը:

Իսկ ո՞վ է կառուցելու այդ Հայաստանը:

Այս պահին մենք ունենք իշխանություն, որը, ցավոք, իր իշխանության գալու առաջին իսկ օրից զբաղված է միայն փակելով ու քանդելով պետական ու պետականաշեն, ազգային ու հայրենաշեն կառույցներն ու նախագծերը...

Շուտով ձևավորվելիք ԱԺ-ում էլ դիմությունն ու ընդդիմությունն ավելի շատ իրենց գոյության շարունակության իրավունքը հաստատելու համար են աշխատելու և հազիվ թե կարողանան էական փոփոխություն բերել այսպիսի ծայրահեղ վիճակում գտնվող երկրին սպառնացող «դժվար ու սուր» որոշումների կայացման հարցում...

Արտախորհրդարանական «փորձառու» ընդդիմությունը հանուն «կառուցողական համագործակցության» ձեռք մեկնեց երկիրը պարտության պատերազմի տարած, կապիտուլյանտ ու օտար ուժերի խամաճիկ իշխանությանը և դեռ հայտնի չէ, թե ինչպես կդիրքավորվի, իսկ իրական ընդիմության դաշտը թողնվեց միայն մի քանի «նորաթուխներին», որոնք կայանալուն զուգահեռ պիտի կարողանան նաև պատվով կատարել այդ գործը...

Երկրում համատարած հետընտրական հաշվեհարդարներ են ու «արդար» ընտրությունների օրինական հաղթողների լեզվահանդեսներ: ժողովուրդը զբաղեցվում է՝ իրական վտանգներից հայացքը շեղելու և չուշացած ընդվզումներ թույլ չտալու համար...
Իսկ սահմաններին չկա անվտանգություն: Չկա արտաքին գործերի նախարարություն, չկա դիվանագիտություն, չկա գյուղատնտեսության, չկա մշակույթի նախարարություն:
Իսկ կրթությունը սրընթաց անդունդ է գլորվում: Հայաստանի բուհերի ընդունելության քննությունները աննախադեպ խայտառակ արդյունքներ են գրանցում. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը. Մայր բուհը դարձել է կամայականությունների և ապօրինությունների փորձադաշտ և ազգայնականության թշնամիները «խաղաղակրթական միտումներով» շուտով «կապազգայնացնեն» այն նշանակված նոր ռեկտորով, որը վերջապես կլուծի այն անլուծելի խնդիրը, թե «..... ինչ հասարակություն ենք ուզում կրթել. ազգայանական նեղ կանոններով պարփակված քաղաքացի, թե մարդ, ով հեշտությամբ կկարողանա ինտեգրվել աշխարհին և բաց կլինի տարբեր մշակույթների ընկալման համար»...

Խանութներում ժողովուրդը վրդովված նայում է օր օրի թանկացող ձեթին ու անհետացող շաքարավազին ու վերջնականապես խճճվում նախկիններ-ներկաներ գլուխկոտրուկի լաբիրինթներում ...

Եվ այսպես ամեն օր «նահանջում ենք առանց երգի»: Կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին ...

Եվ «նահանջող» մի ամբողջ երկիր կառավարվում է ընդամենը «сам себе режиссер» հաղորդաշարի սկզբունքով:

Իսկ այս ամենին, որպես դիտորդ՝ ունենք միայն ամեն օր նոր արհավիրքի սպասումով արթնացող ժողովուրդ, որին չի տրվում ո՛չ նպատակ, ո՛չ գաղափարախոսություն, ոչ էլ համատարած պարտությունից դուրս գալու, վերկանգնվելու կամ վերակերտվելու հույս ու հավատ...

Իսկ աշխարհաքաղաքական քամիները դեռ միայն ծաղրալի սուլում են ու տողատակով հուշում՝ «ընտրել եք, վայելեք», և իրականում այս ընտրության արդյունքները լիարժեք «վայելում են» միայն Ադրբեջանում ու Թուրքիայում:

Եվ որտե՞ղ է հույսի այն բարակած շողի ծայրը, որից բռնած պիտի քայլենք, մաքառենք ու հասնենք անհավատալիին:

Հույսի, որ կարող է դառնալ հավատ և ապագա հաղթանակ և պետք է դառնա:
(շարունակելի)»:

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>