Միայն ինձ մոտ է այնպիսի տպավորություն, որ նոր պարեկային ծառայության աշխատակիցները նման են երեխաների, որոնց ձեռքը տվել են երկու խաղալիք
Դիտել նաև
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Մի քանի ապաքաղաքական հարցեր, որոնց լուծումը տարիներ շարունակ չի գտնվում
1. Երբ է վերանալու հակասանիտարական և հակահիգիենիկ փողոցային առևտուրը
2. Որ մարմինն է պատասխանատու երևանյան փողոցներում անկանոն շարժվող մեքենաների մեջ անասնական բարձր երաժշտության (եթե դա իհարկե, կարելի է երաժշտություն անվանել) կարգավորման համար, հատկապես գիշերային ժամերին: Երբ և ով է լուծելու այս խնդիրը:
3. Երբ և ով է վերացնելու ավտոմեքենաների խլացուցիչների վրա տեղադրված, բարձր երաժշտությունից ոչ պակաս անասնական ձայները:
Եվ վերջում մի հռետորական հարց
Միայն ինձ մոտ է այնպիսի տպավորություն, որ նոր պարեկային ծառայության աշխատակիցները նման են երեխաների, որոնց ձեռքը տվել են երկու խաղալիք՝ սուլիչ և կարմիր լույսերով փայտիկ, ու վերջիններս իրենց պարտքն են համարում առավելագույնս իրենց հավեսը հանեն այդ խաղալիքներից:
Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

