Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանն այլևս երբեք չի մեկնի Ստեփանակերտ. Տարասովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

«Փաշինյանի լոյալությունը Մոսկվային ոչ թե անկեղծ, այլ ստիպված բնույթ է կրում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր-սյունակագիր, ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման հրապարակային հատվածում հնչեցված գնահատականներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կայացավ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից հետո առաջին արտասահմանյան այցը Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը նախ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթելու և վստահության քվե ստանալու կապակցությամբ՝ կարևորելով այդ հանգամանքը առաջիկա դժվար, սուր հարցերը կարգավորելու հարցում:

Տարասովն ասաց, որ կան զգայուն, սուր հարցեր, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի, որոնք, թերևս, չբարձրաձայնվեցին:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այցը փակ բնույթ էր կրում:

«Հրապարակային հատվածից և ոչ միայն՝ կարող ենք ասել, որ սա առաջին արտասահմանյան այցն էր, լպրծուն հաճոյախոսություններ հնչեցին Փաշինյանի հաղթանակի, հայ ժողովրդի հաղթանակի հասցեին, որ Փաշինյանին վստահում են, երբ իրականում ոչինչ չի փոխվել, ինչպես ընտրություններից առաջ Փաշինյանի կուսակցությունն ուներ մեծամասնություն, այնպես էլ հիմա, խորհրդարանում այլ ընդդիմություն է հայտնվել, բայց իրավիճակ չի փոխվել, սկզբունքայնորեն ի՞նչ նոր բան նրանք կկարողանային լուծել»,- ասաց Տարասովը:

Անդրադառնալով հանդիպմանը քննարկված հարցերի շրջանակին՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ կարծում է՝ քննարկվում է հանդիպման տարբերակ Փաշինյանի և Ալիևի միջև, ինչպես նաև կապուղիների արգելափակման հարցը: «Կարծում եմ, Փաշինյանն այլևս երբեք չի մեկնի Ստեփանակերտ, դա ռուսական խաղաղապահների գոտի է, ներկայիս հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է լուծվելու ԼՂ կարգավիճակի հարցը, Մոսկվան գտնում է, որ ժամանակը չէ կարգավիճակի հարցը քննարկել, պետք է իրականացնել խաղաղության հայտարարության դրույթները ապաշրջափակման շուրջ հատկապես: Բայց կա շղթա, ինչպես ռուսական հեքիաթում շաղգամի մասին, ամեն ինչ փոխկապակցված է և ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել ավտոնոմ ռեժիմում: Ինչպե՞ս կարելի է լուծել կապուղիների արգելափակման հարցը՝ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի, առանց սահմանային խնդրի կարգավորման: Իսկ ինչպե՞ս լուծել սահմանային հարցը՝ առանց հստակեցնելու Ղարաբաղի կարգավիճակը, կամ ինչպե՞ս պետք է կապուղու արգելափակման հարցը լուծել, Արդբեջանն ասում է՝ միջանցք, բայց հայտարարությունում նման բան չի ասվում, ինչպե՞ս է հնարավոր այս ճանապարհները բացել՝ առանց նորմալ հարաբերություններ ունենալու ոչ միայն՝ Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի հետ, քանի որ խոսքն Ադրբեջանից Նախիջևան կապուղու մասին է:

Ռուսական սահմանապահները կարող են մեկ-երկու ամիս կանգնել, լավ, մեկ տարի կանգնել, բայց այդպես որքա՞ն, երբ հարաբերությունները նորմալ չեն: Ցանկացած խնդիր, երբ մենք դիտարկում ենք, ասես ռուսական մատրյոշկա լինի, չի կարող լուծվել ավտոնոմ ռեժիմում՝ առանձին մյուս խնդիրներից: Փաշինյանը լիակատար փակուղում է, և գլխավորը՝ մենք տեսնում ենք, որ փորձերը՝ վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, ևս չեն պսակվում հաջողությամբ, ֆրանսիացիներն ասում են, որ պետք է կարգավիճակի հարցը լուծել, ամերիկացիներն են հակված, ռուսները մի փոքր աջակցում են հայերին, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանն անձամբ տապալել է ողջ բանակցային գործընթացը, անձամբ ինքն է խզել և ներկայումս կարծում է, թե դա Պուտինն է անելու, բայց Պուտինը դա չի անելու, ֆրանսիացիները չեն անելու, Ալիևին դա պետք չէ, այսպիսի իրավիճակ է: Խոսում են ապագայի պլաններից, բայց ի՞նչ ծրագիր, առաջին հերթին ժողովրդին է հարկավոր հանել այս ծանրագույն դեպրեսիայից ու սթրեսից»,-ասաց Տարասովը:

Հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը չի մեկնի Ստեփանակերտ, դա ռուսական պահա՞նջ է, Տարասովն արձագանքեց՝ ասելով, որ դա իր կարծիքն է, և չի կարծում, թե դա ռուսական կողմն է պահանջել:

«ՌԴ-ն չի նման հարց դնում, հասկանո՞ւմ եք՝ դիվանագիտությունն ունի իր օրենքները: Երբ ՀՀ-ն ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մի քանի օր անց Պուտինը հստակեցրեց, որ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ անկախությունը, Պուտինը դա պատահական չասաց, չճանաչված պետությունը դա Ադրբեջանի տարածք է: Եթե Դուք չեք ճանաչում, ուրեմն Փաշինյանը պետք է մեկնի այնտեղ համաձայնեցված կերպով հատկապես, եթե ստորագրում է խաղաղության համաձայնագիր, և դա պետք է անի Ադրբեջանի թույլտվությամբ: ԵԱՀԿ ՄԽ շրջանակում տեղի ունեցող պրոցեսում Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ գաղափար կար, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ դա չեղարկվել է, տեղի են ունեցել հայկական դիվանագիտության վիթխարի սխալներ, բոլոր ուղղություններով անկյուն են մղվել: Դժվար է գտնել մեկ խնդիր, որը լուծելով՝ կարելի է շարունակել: Սյունիքի խնդիրը դիտարկեք՝ ՀԱՊԿ-ի թեման ինչպե՞ս շրջանառվեց: Ադրբեջանը սրեց հարցը, սադրեց այդ սահմանային խնդիրը, բայց դա, մեր դիտարկմամբ, ռազմական ներխուժման գործողություն չէր, և ՀԱՊԿ-ին դիմումները սպեկուլյատիվ բնույթ են կրում: Այսինքն՝ կրկին շարունակում են ձմերուկների վաճառքը շուկայում, ինչպես արվում էր Երևանում, հիմա նրանք դա անում են Մոսկվայում, Փարիզում և այլուր: Պետք է սովորել գրքեր կարդալ և ոչ ձմերուկ վաճառել»,-ասաց Տարասովը:

Նա պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունը Մոսկվային՝ ստիպված լոյալություն է: «Հայերը, իմ կարծիքով, ռուսական ռեսուրսը պետք է օգտագործեին իրենց նպատակներին հասնելու համար, այնինչ ետ հրեցին այդ ռեսուրսը, իսկ Ալիևը, որը ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԵԱՏՄ անդամ չէ, 100 տոկոսով այդ ռեսուրսն օգտագործեց՝ դրան հավելած՝ նաև Թուրքիայինը»,- ասաց նա:

Ռուս քաղաքագետը նաև նշեց, որ Պուտինը ջերմ էր Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը, քանի որ իր խնդիրները լուծել է․ Պուտինը հստակեցրել է, թե ով է ընկերը, ով է թշնամին, որպես ռազմավարական մակարդակի դաշնակից, գործընկեր՝ Հայաստանը չի ձգում:

«Հենց այդ պատճառով սեպարատ բանակցությունների մեջ չի մտնում Ալիևի թիկունքում, ինչ-որ հայտարարություններ չի չեղարկում, չի ստորագրում փաստաթղթեր։ Չի բացառվում, որ Փաշինյանը Ալիևի հետ ապագա հանդիպման համար ինչ-որ պրոյեկտ էր բերել, չեմ բացառում, որ ինչ-որ պրոյեկտներ եղել են»,-ասաց Տարասովը՝ հավելելով, որ հանդիպումը փակ էր, և դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է քննարկվել:

Մեր դիտարկմանը, որ ՌԴ քաղաքականությունը ևս Հայաստանի հանդեպ խնդրահարույց է, Տարասովն ասաց, որ ՌԴ քաղաքականությունը ևս փոխվում է, առաջնահերթությունները փոխվում են:

«Առևտրային հարաբերությունները մեծ տեղ ունեն: Ադրբեջանն ամեն ինչ գնում է, վճարում է, իսկ Հայաստանին անվճար նվիրում են, սա է հարցը, իսկ Թուրքիայի հետ Ռուսաստանը մեծ խաղի մեջ է, մեծ նարդի է խաղում, որոնց ընթացքում՝ խորոված է վայելում: Տեսնենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում Աֆղանստանի շուրջ, սա ևս ռուս-թուրքական մեծ խաղի մի մաս է»,-նկատեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>