Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Պատերազմ Արցախում
Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ»

Իր թուլությամբ Փաշինյանը Թուրքիային հրահրում է տարածաշրջանում հետագա կտրուկ ամրապնդման, Պուտինի հետ լուրջ զրույց կարող էր լինել միայն ուժեղ Փաշինյանի հետ․ Գրիգորի Տրոֆիմչուկ

Tert.am-ը հուլիսի 6-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսվայում կայացած հանդիպման մասին զրուցել է տարածաշրջանային, ռազմական, միջազգային քաղաքական հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ:

-Պարոն Տրոֆիմչուկ, ի՞նչ տպավարութուն ստացաք այդ հանդիպումից․ ո՞րն էր հանդիպման պատճառը, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կուլիսների հետևում։

-Չեմ կարծում, որ կա գաղտնի օրակարգ, որ կուլիսներում կամ հայելու այն կողմում ինչ-որ բան է քննարկվում: Մոսկվան չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել նման բաներ: Վերջին ժամանակներս նրա նկատմամբ վստահությունը չի աճել, նույնիսկ հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եվ այս իմաստով գաղտնիքներ չեն մնացել: Մենք տեսանք, որ բարձր մակարդակի հանդիպումից առաջ ԶԼՄ-ը ակտիվորեն քննարկում էին հայ-ադրբեջանական սահմանի՝ ռուս զինծառայողների կողմից պահպանելու թեման: Բայց Ռուսաստանին հազիվ թե պետք լինի Ադրբեջանի հետ բացահայտ առճակատման նման նշան: Միջանցքների հետ կապված, որոնք պետք է անցնեն Հայաստանի տարածքով, և ինչպիսին է օրինակ, «Զանգեզուրը», հատուկ գաղտնիքներ չկան , քանի որ, ըստ նոյեմբերի եռակողմ համաձայնագրի, դրանք պարզապես պետք է լինեն: Եվ Բաքուն այժմ առանձնակի զգոնությամբ է դիտում հայ-ռուսական ցանկացած շարժում: Ուստի հանդիպման հիմնական նպատակը, գոնե Ռուսաստանի Դաշնության կողմից, մակերեսային էր՝ տարածաշրջանը կայունացնելու ցանկություն, այն նոր պատերազմի եզրից դուրս բերելը:

Եվ պատերազմը միանգամայն իրական է: Եվ ոչ միայն տրանսպորտային միջանցքների, այլ նաև չորոշված սահմանների պատճառով: Ռուսաստանն այս առումով շատ բան չունի առաջարկելու, քանի որ մի դեպքում սահմանը չի դառնա Ադրբեջանի սրտով, մեկ այլ դեպքում `Հայաստանի սրտով: Այսպիսով, ըստ սահմանման, Մոսկվան չի կարող ստիպել Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Եվ, ընդհանրապես, Փաշինյանն այժմ կարող է ստորագրել ցանկացած բան, բայց հայ ժողովուրդը միշտ ծուռ է նայելու նրան՝ անկախ ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

Ռուսաստանի համար իրական խնդիրը այլ է, տնտեսական ոլորտում է, ինչպես Բելառուսի դեպքում․ ինչպե՞ս այժմ «կերակրել» թուլացած Հայաստանը:

-Պարզ է, որ քննարկվում է եռակողմ համաձայնագիրը: Ձեր կարծիքով, ի՞նչն է Ռուսաստանի համար կարևոր այս համատեքստում:

-Ռուսաստանի համար կարևոր է, որ հարգվեն այդ համաձայնագրի բոլոր կետերը, ինչպես համաձայնեցվել են նոյեմբերին: Ռուսաստանին պետք չէ իրավիճակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ճնշում են գործադրում նրա վրա, և, ինքնստինքյան Հայաստանի վրա`պահանջելով հնարավորինս շուտ կատարել տրանսպորտային միջանցքների հետ կապված պայմանավորվածությունը: Ադրբեջանը շատ ակտիվ է, իր համար նոր վարչատարածքային միավորներ է ստեղծում նոր տարածքներում: Այս իմաստով, ի միջի այլոց, կարելի է տեսնել քաղաքական կրեատիվ, որը Հայաստանը չունի: Այս հարցի ձգձգումն ինքնին թեժացնում է իրավիճակը տարածաշրջանում: Եվ որքան ավելի է ձգվում համաձայնագրի իրականացումը, այնքան այն ավելի դժվար, ավելի վտանգավոր է դառնում: Բավական է պարզապես տեսնել, թե ինչպես է Թեհրանն արձագանքում թուրքական ռազմատեխնիկական գործոնի ուժեղացմանը այն վայրերում, որտեղ նախկինում գոյություն չուներ՝ զգացմունքների աստիճանը հասկանալու համար:

Այսպիսով, Մոսկվայի համար կարևոր է իրականացնել տարածաշրջանի կայունացմանն ուղղված համաձայնագրերը: Բայց որքան բարդ է իրականացման հարցը, այնքան քիչ է կայունությունը: Այս ամենը միասին խոսում է այն հապճեպության մասին, որում ընդունվել են նոյեմբերյան որոշումները, քանի որ չասված մանրամասները կարող են խաթարել ամեն ինչ: Էլ չեմ խոսում բուն Ղարաբաղի կարգավիճակի մասին, որը Բաքվի համար վաղուց գոյություն չունի:

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է իրեն պահում Նիկոլ Փաշինյանն այս բանակցություններում: Նա ունի՞ հնարավորություն պաշտպանելու Հայաստանի շահերը:

-Նիկոլ Փաշինյանը, որքան էլ տարօրինակ է, դեռ ունի բավականաչափ լծակներ՝ փորձելու արմատապես փոխել իրավիճակը: Օրինակ՝ դա Երևանի կողմից Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումն է: Օրինակ՝ դա գաղտնի համաձայնագրեր են արևմտյան որոշ երկրների հետ նույն ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ: Օրինակ՝ դա ճնշումն է Մոսկվայի վրա՝ Փարիզի նման մեկից ռազմական օգնություն խնդրելու պատրվակով: Եվ այսպես շարունակ:

Միակ հարցն այն է, թե որ պահին Փաշինյանն ի վիճակի կլինի նման կտրուկ քայլերի: Բայց, ինչպես տեսանք, նա բավականին ընդունակ է ցանկացած սրության: Թերևս առայժմ նրա համար կարևոր է մոսկովյան մերժումները կուտակել, որպեսզի հանգիստ հոգով գնա Արևմուտք. մերժումներ ՀԱՊԿ-ի միջոցով և այլն: Ինչպես որոշ այլ փորձագետներ, ես չեմ կարծում, որ Փաշինյանին անկյուն են քշել: Ընդհակառակը, հատկապես նոր անցկացված ընտրություններից հետո, երբ ժողովուրդը, փաստորեն, ներեց Փաշինյանին հայոց պատմության մեջ ամենամեծ ռազմական պարտությունը, Փաշինյանն այժմ կարող է շատ ավելի համարձակ գործել: Այս դեպքում նա պաշտպանում է Հայաստանի՞ շահերը, թե՞ իր որոշ գաղտնի շահեր, այլ հարց է:

-Փաշինյանը մի քանի խնդրանքներ ուներ Պուտինին: Դրանք հիմնականում վերաբերում էին Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակին: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է Պուտինն արձագանքել Փաշինյանի խնդրանքներին:

-Եվս մեկ անգամ շեշտեմ. Ռուսաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում նոր պատերազմ չլինի, քանի որ առկա է ակնհայտ անկայունություն՝ սկսած Բելառուսից, և չասեմ աֆղանական խնդրի սրման մասին: Հետևաբար, Հայաստանի, որպես այդպիսին, ռազմական վրեժխնդրության փափագը պետք է անհանգստացնի Մոսկվային:

Արդյոք Փաշինյանն ի վիճակի՞ է կազմակերպել նման կայունություն՝ մեծ հարց է: Ուստի, Փաշինյանի խնդրանքներն ավարտվում են պաշտոնական հայտարարություններով, օրինակ՝ ՀԱՊԿ ստանդարտ արձագանքով: Փաշինյանը Մոսկվայից ինչ-որ բան խնդրելու համար պետք է հստակ նշաններ ցույց տա, որ ի վիճակի է կառավարել իրավիճակը: Բայց մինչ այժմ դա այդպես չէ: Դա պարզ է դառնում հայ-ադրբեջանական մշուշված սահմանի տարբեր միկրո տարածքներում ադրբեջանական բանակի կանոնավոր առաջխաղացումը դիտելիս: Էլ չենք խոսում այն մասին, որ իր թուլությամբ Փաշինյանը Թուրքիային հրահրում է տարածաշրջանում հետագա կտրուկ ամրապնդման: Լուրջ զրույց՝ նրա բոլոր խնդրանքների մանրամասն դիտարկմամբ, կարող էր լինել միայն ուժեղ Փաշինյանի հետ: Բայց նրա պահվածքն ինքնին որևէ երաշխիք չի տալիս դրա հետ կապված։

-Հաշվի առնելով այս հանդիպումը՝ ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլինեն հայ-ռուսական հարաբերությունները Փանինյանի կառավարության հետ:

-Ռուս-հայկական հարաբերությունները դեռևս այնքան կայուն են մինչ այժմ, որ գրեթե կախված չեն այն անձի բնույթից, ով այս կամ այն ժամանակ ղեկավարում է Հայաստանը: Սա է հարաբերությունների ֆունդամենտը: Բայց չի կարելի բացառել, որ ապագայում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վատթարացման դեպքում հակառուսական տրամադրությունները կակտիվանան, ինչը կարող են սնուցվել նույն ոչ ֆորմալ համախոհների՝ Փաշինյանի հետևորդների կողմից: Համենայն դեպս, հետևողները բազմիցս նկատել են նման ազդակներ և նույնիսկ սպառնալիքներ, այդ թվում՝ նաև այն հայ հասարակական գործիչների հասցեին, ովքեր բացահայտ աշխատում են Ռուսաստանի հետ: Դեռ կոնկրետ անուններ չեմ տա: Ցավոք, այստեղ բացասական միտումներ կարող են տեղի ունենալ, եթե մենք կանգնենք քաղաքական իրատեսության, այլ ոչ թե ֆորմալ բարեմաղթանքների հիման վրա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>