Ուելդանով-Գալուստյանը դիմել է ՌԴ իշխանություններին Բաքվի բանտից (տեսանյութ)
Մայիսի 27-ին ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը, ադրբեջանական դատարանի կողմից դատապարտված 8 տարվա ազատազրկման, քրոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ դիմել է ՌԴ կառավարությանը օգնության խնդրանքով: Հաղորդում է «Rusarminfo.ru»-ն:
«Արդեն 12 ամիս է կալանքի տակ եմ գտնվում Ադրբեջանի Հանրապետությունում վախի և անհանգստության մթնոլորտում: Ես ոչ թմրամոլ եմ, ոչ էլ թմրավաճառ, ընդհանրապես ատում եմ թմրանյութերը: Չեմ ուզում ընդունել պայմանները, որտեղ ես գտնվում եմ: Ինձ համար շատ դժվար է գտնվել կալանքի տակ օտարության մեջ առանց մերձավորների ու բարեկամների աջակցության: Ինձ բերման են ենթարկել նախօրոք պլանավորված բեմադրության հիման վրա...», - ասաց Ուելդանովը հաղորդագրության մեջ, հավելելով, որ խնդրում է ՌԴ կառավարության աջակցությունը նրան օգնություն տրամադրելու՝ Ռուսաստան արտաքսելու հարցում:
Մանրամասները՝ կից տեսանյութում:
Zham.am