Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

8 օր` որոշում կայացնելու համար. ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները. Տեսանյութ

ՍԴ դիմած 4 ուժերից հատկապես «Հայաստան» դաշինքի  ներկայացրած հայտարարությունը բավականին ծավալուն է, պարունակում է գրավոր նյութեր և տեսանյութեր։ Վերլուծությունը հիմնված է 109 տեղամասերի արդյունքների վրա, վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որոնցից 4 հազարի մասով ստորագրություններ չկան: 30-40 ընտրատեղամասերում դաշինքի ներկայացուցիչները գտել են մատյաններ՝ ընտրողների անուններով կրկնակի նույնական էջերով: 

Բարձր դատարանն ունի 8 օր՝ միավորված գործով որոշում կայացնելու համար։  

 ****

Վարչապետի պաշտոնակատար հանդիսացող Նիկոլ Փաշինյանն ընտրական գործընթացում խախտել է հավասարության սկզբունքը։ Այս մասին ՍԴ նիստին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումի հիմնավորումները։

Վարդևանյանը հիշեցրեց, որ, թեև Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, բայց վերջինս շարունակել է պաշտոնավարել որպես պաշտոնակատար, ինչը կոնկրետ նպատակ է հետապնդել՝ պահպանել պաշտոնը՝ հնարավոր վարչական ռեսուրսի կիրառման համար։

Վարչական ռեսուրսի կիրառման տեսանկյունից Վարդևանյանը հատկապես մտահոգություն հայտնեց երեխաների ներգրավման դեպքերի վերաբերյալ՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ապագա կա, իսկ երեխաները պետք է պատասխանեին, որ կա ապագա։ Վարդևանյանն անդրադարձավ նաև իշխող ուժի և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից լռության օրվա խախտման դեպքին, ինչին անդրադարձ պետք է կատարվի։ Բացի դա՝ Նիկոլ Փաշինյանը լռության օրվա դրությամբ արդեն իսկ վերադարձել էր արձակուրդից, հետևաբար, հանդիսանում էր որպես վարչապետի պաշտոնակատար, իսկ վերջինիս կողմից՝ լռության օրվա ընթացքում՝ կառավարական ամառանոցից արված կոչը քաղաքացիներին ակնհայտորեն վարչական ռեսուրսի կիրառում է։ Վարդևանյանն անդրադարձավ նաև Փաշինյանի կողմից ատելության խոսքի հռետորաբանությանը՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Վարդևանյանը նախ ներողություն խնդրեց Բարձր դատարանից, ներկաներից, ապա հրապարակեց Փաշինյանի խոսքերը՝ մեջբերելով նրա հայտնի արտահայտությունները, ինչպիսին է՝ «դրանց սաղին շինելու եմ» և այլն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ում այսօր քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ ՍԴ-ի կողմից արդեն իսկ սահմանվել է դիմումների ներկայացման հաջորդականությունը, համաձայն որի՝ առաջինը բացատրությամբ հանդես կգան դիմումատուները, հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» «Զարթոնք», «Հայոց Հայրենիք», «Պատիվ ունեմ» դաշինքը, ապա՝ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները և երրորդ անձը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։

ՍԴ ներկայացված դիմումների վերաբերյալ հիմնավորումներ և բացատրություն այսօրվա կայացած նիստի ընթացքում տվել է միայն «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, ընդ որում, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված Վարդևանյանը ներկայացրեց դիմումի հիմնավորումների միայն մի մասը։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված ՍԴ նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 10։00-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։




Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>