Արդեմ Պատապուտյանը դարձել է ԱՄՆ ԳԻտությունների ազգային ակադեմիայի անդամ
Ինչպես հաղորդում է «Massis Post»-ը, Սան Դիեգոյից հայազգի գիտնական Արդեմ Պատապուտյանը ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։
«Ինձ համար մեծ պատիվ է ակադեմիայի կողմից ճանաչված լինելը, առավել եւս որ հիմա գիտության նկատմամբ ուժեղ քաղաքականության անհրաժեշտությունն ավելի շատ է, քան երբևէ»,- հայտարարեց գիտնականն ընտրվելուց հետո:
Պատապուտյանն ուսումնասիրում է, թե ինչպես են բջիջները «զրուցում իրար հետ» ու ազդանշաններ ուղարկում մարմնի ներսում։
Zham.am