Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Շաքարավազ չկա․ ՏՄՊՊՀ-ն հերքում է մարդկանց տեսածը՝ պաշտպանելով օլիգարխներին․ Սուրեն Պարսյան

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի շուկայի վերաբերյալ երկու հայտարարություն տարածեց՝ փորձելով հերքել մարդկանց տեսածը։ Մասնավորապես՝ մրցակցության հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքում հանգել է, որ բավարար քանակությամբ շաքարավազ կա շուկայում և որոշ սուպերմարկետներ, խանութներ արհեստական պակասորդ (սահմանափակումներ) չեն ունեցել, իսկ գները չեն բարձրացել։ Ցավոք, հարկատուների փողերով պահվող պետական այս մարմինը հերթական անգամ մոլերցնում է հայ սպառողներին՝ սպասարկելով օլիգարխների շահերը։ Բերեմ կոնկրետ փաստեր՝

Առաջին․ մրցակցության հանձնաժողովն իր հայտարարության մեջ նշում է, որ իրենք ուսումնասիրել են միայն չփաթեթավորված (կգ-ով) շաքարավազի շուկան և արձանագրել, որ 370 դրամով շաքարավազ է վաճառվել սուպերմարկետների ցանցերում։ Մինչդեռ, իրականում խնդրի վերաբերյալ ահազանգած սպառողները հիմնականում հնարավորություն չեն ունեցել գնել չփաթեթավորված շաքարավազ, քանի որ դրանք վաճառատեղերում ուղղակի չկային։ Սա այն դեպքում, երբ չփաթեթավորված շաքարավազի բավարար քանակություն է եղել պահեստներում։ Իսկ 5 կգ-անոց պարկերով փաթեթավորված շաքարավազը վաճառվում էր 1 կգ՝ 445 դրամով։ Մրցակցության հանձնաժողով չի էլ պարզել, արդյո՞ք այս ընթացքում փոխվել են փաթեթավորված շաքարավազի գները։ Չփաթեթավորված շաքարավազի բացակայության պարագայում մարդիկ ստիպված են եղել գնել թանկ փաթեթավորված շաքարավազ, այն էլ որոշ սահմանափակումներով։

Երկրորդ․ հանրության մոտ խուճապ տարածելու և գերշահույթ ստանալու նպատակով նույն սուպերմարկետները սահմանափակել էին փաթեթավորված շաքարավազի գնումը (չփաթեթավորվածը ուղղակի չկար)՝ թույլ չտալով 5 կգ-ից ավելի վաճառել։ Այս սահմանափակման պայմաններում մարդիկ ուշադրություն չեն դարձնում գնին, ուղղակի գնում են և շտապում տուն։ Ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը չի հերքում, որ  որոշ սուպերմարկետներում քանակական սահմանափակումներ (արհեստական պակասորդ) եղել են, որոնք արդեն վերացվել են։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ սուպերմարկետները, խանութներն առհասարակ իրավունք չունեն արհեստական սահմանափակումներ մտցնել և հետո հանել այդ սահմանափակումները։ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի 7-րդ հոդված 2-րդ մասի գ ենթակետի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը։ Սա նշանակում է, որ սահմանափակումներ կիրառած (շաքարավազը պահած) խոշոր սուպերամարկետներն առերևույթ խախտել են մրցակցության օրենսդրությունը։

Հիշեցնեմ, որ շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտի և բարձր գների մասին բարձրաձայնել եմ դեռևս հուլիսի 5-ին և միայն հանրային ճնշման արդյունքում են սուպերամարկետները վերացրել այդ սահմանափակումները, իսկ գները մնացել են բարձր։ Մինչ այդ մրցակցության հանձնաժողովը որևէ հրապարակային գործողություն չի իրականացրել․ ինչպես միշտ անգործություն էր ցուցաբերում։

Մրցակցության հանձնաժողովի անկախության և օլիգարխներին ծառայելու մասով իմ կարծիքը հրապարակավ ներկայացրել եմ 2020 թվականի փետրվարի 5-ին, ըստ որի՝ մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում հանրությանը հայտնի օլիգարխներից մեկը ազատ ելումուտ է անում մրցակցության հանձնաժողով, այն դեպքում, երբ առկա չէր մրցակցության հանձնաժողովի վարույթում գործ, ավելին այդ օլիգարխը որևէ իրավական կապ չունի գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ։ Հերթական այցի մասին տեսանյութ կա նաև համացանցում։ Բիզնեսի և պետական մարմիների միջև ոչ պաշտոնական և անվերահսկելի հարաբերությունները առաջին հերթին պետք է հետաքրքրի քաղաքական մեծամասնությանը։ Ավելացնեմ նաև, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա հարազատների հետ են կապվում այն ընկերությունները, որոնք զբաղվում են շաքարավազի արտադրությամբ, մեծածախ և մանրածախ վաճառքով։ Պարզ է, որ այս խախտումները կվրիպեն նաև իշխանությունների աչքից։ Նոր ձևավորվելիք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունեցող խմբակցության պատգամավորները ևս դժվար թե դատապարտեն մրցակցության հանձնաժողովի օլիգարխահաճո գործունեությունը՝ հաշվի առնելով, որ իրենց շարքերում կան հայտնի գործարարներ և օլիգարխներ։

Մրցակցության հանձնաժողովի վարած ջայլամային քաղաքականությունը հուշում է, որ այս կառույցին առնվազն չի կարելի վստահել որևէ տեղեկություն, մտքեր, և նմանօրինակ իրավիճակներում այլ տարբերակ չի մնում, քան բարձրաձայնել սպառողների շահերին հակասող խնդիրների մասին ու հանրային ճնշման միջոցով հասնել դրանց լուծմանը։ Իհարկե, խոսքս չի վերաբերում այն շարքային աշխատակիցներին, ովքեր վստահաբար տեսնում են իրենց ղեկավարության ցածր պրոֆեսնալիզմը և օլիգարխների հետ կապերը։

Հ․Գ․ Մրցակցության հանձնաժողովի անդամներից շատերին անձնապես չեմ ճանաչում, անձնական խնդիրներ էլ չունեմ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>