Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու. «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Դիտել նաև
ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը
Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայրենակիցներ,
Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ:
Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են խորացնում երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը:
Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից:
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը:
Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու:
«Հայաստան» դաշինք
08.07.2021թ.

