ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԿԸՀ-ին, եթե Առուշանյանին քր. հետապնդման ենթարկելու անհագուրդ նպատակ կա
Դիտել նաև
«Ալիևը սա ուղիղ ու պարզ տեքստով ասել է 1257 օր առաջ»․ Տաթևիկ Հայրապետյան
Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
«Իմ թիմը մասնակցելու է 2026թ. ընտրություններին». Ռոբերտ Քոչարյան
«Ինչո՞ւ է Ադրբեջանը ավելացնում ռազմական ծախսերը»․ Տաթևիկ Հայրապետյան
Համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել բացառապես ԿԸՀ համաձայնությամբ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիսանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ապա ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԿԸՀ-ին, եթե Ա․ Առուշանյանին քրեական հետապնդման ենթարկելու անհագուրդ նպատակ կա։
Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները, որոնք բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են, չեն կարող իրականացվել, եթե չկա ԿԸՀ որոշում։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

