Մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել․ Սեյրան Օհանյան
Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է այն մեղադրանքներին, թե ինքը եւս 2008 թվականի մարտի 1-ին դերակատարություն է ունեցել, ինչը հանգեցրել է 10 զոհերի: Սեյրան Օհանյանը մասնավորապես նշել է․
«Այո, ես եղել եմ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ ՀՀ նախագահի հրամանագիրը արտակարգ դրության վերաբերյալ: Մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել, մարտի 2-ից նրանք անցել են ՀՀ մայրաքաղաքի կարեւոր օբյեկտների, որոնք ապահովում են մեր կենսուանկությունը, պաշտպանությանը: Ես խնդրել եմ մեր ժողովրդին պահպանել հանդուրժողականություն: Եթե ես իմ մեղքի չափը ունեմ, ես պատասխան եմ տալիս»:
Zham.am