Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Գիշերային քննարկումներով սահմանադրական արդարադատությունն ու դրա հետևանքներ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հակաօրինական ճանապարհով Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարան գործուղված քաղաքական գործիչ-դատավոր, նույն ինքը ՍԴ առաջին ինքնահռչակ նախագահ, սակայն հանրությանն առավել հայտնի ձրիակեր Վահե Գրիգորյանը այս օրերին երեկոյան ուշ ժամերի այցելում է կառավարական առանձնատուն և հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։ Չհերքված այդ լուրերից ակնհայտ է, որ նա այնտեղ ստանում է համապատասխան հանձնարարականներ, որոնք էլ վեարահանձնարարում է իր փաստացի ենթակայության տակ գտնվող Արման Դիլանյանին՝ ի կատար ածելու համար։ Այս ամենը կարող էր մնալ ենթադրություններ մակարդակում, եթե Սահմանադրական դատարանը 2021 թվականի հուլիսի 6-ին կայացրած չլիներ ՍԴԱՈ-143 որոշումը, որով հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով, որպես երրորդ անձ, ներգրավվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Դեռևս հուլիսի 9-ին նախանշված դատական նիստը չսկսած՝ Սահմանադրական դատարանն արդեն իր կողմնակալ վերաբերմունք է արտահայտում իշխող քաղաքական ուժի նկատմամբ։ 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ ընտրությանը մասնակցել է 26 քաղաքական ուժեր, որոնցից 4-ը բողոքարկել են ընտրության արդյունքները և դիմել են Սահմանադրական դատարան։ Եթե դատարանը, ենթադրելով, որ իր որոշումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչ հիմնավորմամբ է որպես երրորդ անձ ներգրավել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ ոչ մյուս 21 քաղաքական ուժերին։ Եթե Քաղաքացիական պայմանագիրը շատ էր ցանկանում մասնակցել այդ դատավարությանը, ապա նրանք նույնպես կարող էին բողոքարկել ընտրությունների արդյունքները և ներկայացնել իրենց մոտեցումները։

Որպես դատավարության մասնակից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ներգրավվելով՝ Սահմանադրական դատարանը ոչ միայն ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը իշխանությունը զավթած և հիմնական ընտրախախտումներ կատարած քաղաքական ուժի նկատմամբ, այլև նրան տալիս լիարժեք հնարավորություններ դատավարության ընթացքի վրա ազդելու համար։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը նույն օրը կայացրել է մեկ այլ աշխատակարգային որոշում (ՍԴԱՈ-144), որով ժամային սահմանափակումներ է դրել դիմող, պատասխանող և հարակից պատասխանող կողմերի համար։ Այդ որոշումից երևում է, որ որպես հարակից պատասխանող են ճանաչվել նաև ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որոնք ընտրական գործընթացի կազմակերպման հարցում որևէ իրավասություններ չունեն։ Եթե դատարանը նրանց ներգրավվել է այն տրամաբանությամբ, որ նրանք պատասխանատու են ընտրախախտումների կանխման և բացահայտման համար, ապա դա չի կարող հիմնավոր լինել, որովհետև դատարանը, առանց նրանց հարակից պատասխանող ճանաչելու, կարող էր անհրաժեշտ տեղեկություններ պահանջել և ստանալ նրանցից։ Այս դեպքում պարզ չէ նաև, թե ինչու հարակից պատասխանող չեն ճանաչվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կառավարությունը, ՀՀ մարզպետները և վարչական ռեսուրս կիրառած այլ գերատեսչություններ։

Այս ամենն ապացուցում է, որ դատարանի այս կազմից արդարադատություն ակնկալել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այս դատարանի նախագահի պաշտոնը զավթած Արման Դիլանյանը և դատարանում ապօրինաբար հայտնված մի շարք դատավորները և նրանց քաղաքական պատվիրատուները նախ իրենք զգան «արդարադատության համը»։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>