«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Պատերազմ Արցախում
«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով

Կառավարությունը գերիների հարցով թույլ փաստարկներ է ներկայացրել ՄԻԵԴ. Թագուհի Թովմասյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՀՀ կառավարության ներկայացուցչի միջնորդությունը: «Փորձեցինք դատարանին խնդրանքներ ներկայացնել, որ պարտադրեն Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, ՀՀ կառավարությանը ներկայացնեն քրեական գործի նյութերը: Պահանջ ներկայացրինք առ այն, որ եթե դատարանը նման քայլերի չդիմի, ապա այս դատական գործընթացներով ուղղակիորեն, ամենօրյա ռեժիմով խախտում են արդար դատաքննության իրավունքը:

Պահանջում էինք, որպեսզի դատարանը կանխեր այս խախտումները, կիրառեր միջանկյալ միջոց այս տրամաբանությամբ դատավարության ընթացքում տեղի ունեցող խախտումները կանխելու տրամաբանության մեջ՝ հիմք ընդունելով այն, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները չտրամադրելն ի վերջո հանգեցնելու են 2-րդ հոդվածի խախտման: Դատարանը մերժեց մեր ներկայացրած միջնորդությունը, որը ներկայացրել էինք հունիսի 30-ին:

Մերժումը ստացել ենք հուլիսի 2-ին»,- նախօրեին հայտարարել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում: Ինչո՞ւ ստացանք մերժում: Այս հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ ԱԺ անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Թագուհի Թովմասյանի հետ:

«Ես ուշադրությամբ հետեւեցի ՀՀ կառավարության ներկայացուցչի պարզաբանումներին, թե ինչ խնդրանքով է հայկական կողմը դիմել ՄԻԵԴ-ին՝ որպես հայցի ապահովման միջոց, սակայն չկար պարզաբանում, թե ինչ հիմնավորմամբ է մերժել ՄԻԵԴ-ը մեր դիմումը, մինչդեռ դա կարեւորագույն հարցն է: Արդյոք մեր ապացույցները անբավարա՞ր են եղել, հիմնավորումները՝ թույլ:

Սովորաբար նման դեպքերում ՄԻԵԴ-ը մերժում է միջնորդությունները անհիմն լինելու պատճառով: Եւ ի՞նչ է ստացվում. փաստորեն, ո՛չ ՀՀ դատախազությունը, որ հայտարարում էր, թե քրգործեր է հարուցել պատերազմական հանցագործությունների մասով (իսկ մեր գերիների հարցը եւս պատերազմական հանցագործություն է), ո՛չ Արդարադատության նախարարությունը եւ ո՛չ էլ ընդհանուր առմամբ կառավարությունը, որ հայտարարում էր, թե օրուգիշեր գերիների հարցերով են զբաղված, բավարար ապացույցներ, իրավական հիմքեր չեն հավաքել, չեն ապահովել:

Կհիշեք՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2019թ-ին էլ այս կառավարությունը չկարողացավ հիմնավորել, որ ականջները կտրված հայի ընտանիքը խոշտանգվել է: Այսինքն՝ այս իշխանությունը տապալեց նաեւ 2016-ի խոշտանգումների ու սպանությունների մասով գործերի քննությունը ՄԻԵԴ-ում: Կարծում եմ, որ եթե այս թերացումը շարունակվի գերիների մայր գործի քննության ժամանակ եւս դրսեւորվել, մենք ընդհանրապես ապագայում իսպառ կորցնելու ենք մեր ռազմագերիների իրավունքների պաշտպանության շանսերը:

Եվրադատարանի կողմից որեւէ բան մերժելը նշանակում է՝ թույլ փաստարկներ են ներկայացվել. սա միշտ պետք է հիշել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>