«Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան
29
«Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Պատերազմ Արցախում
«Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն

Վրացական դոմեյնով կայքը, համագործակցելով media.am-ի հետ, սկսել է պայքարել ընտրողաբար թիրախավորված ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերի դեմ․ հայտարարություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը և ավելի քան 2 տասնյակ ԶԼՄ-ներ համատեղ հայտարարություն են տարածել

«Ամիսներ առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել է պայքարել, իրենց հավաստիացմամբ ապատեղեկատվության, բայց իրականում ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», որի շրջանակներում էլ գործում է նշյալ media.am կայքը, Հայաստանի մեդիադաշտում տարիներ առաջ առաքելություն էր ստանձնել աջակցել արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը (մեջբերումն իրենց կայէջից է)։

Այսօր, սակայն, այդ կազմակերպությունը մամուլի նկատմամբ դատավորի դեր է ստանձնել, այն էլ անչափ կասկածելի՝ լրագրողական հանրությանն անհայտ չափանիշերով ու սկզբունքներով։

Եվ չնայած այդ կազմակերպությունը ստեղծման օրվանից որդեգրել է մարդու հիմնարար իրավունքի՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրացմանը խթանելու, հասարակության համար բազմազան, բազմակարծիք և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, ազատ, պատասխանատու և պրոֆեսիոնալ մեդիայի գործունեությանը և զարգացմանն աջակցելու քաղաքականությունը, այսօր նրանց հիմնադրած լրատվական-վերլուծական media.am կայքէջը գործիք դարձրած՝ առանց պրոֆեսիոնալ փորձագետների հետ քննարկման, սուբյեկտիվ ընտրությամբ, իրենց կարծիքով՝ կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով՝ դրանց հետ կապված՝ միջնորդավորված տեղեկատվություն են փոխանցում Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որն էլ արգելափակում է հայաստանյան բազմաթիվ կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցնում է գովազդը, սահմանափակում հրապարակումների հասանելիությունը, տեսանելիությունը։

Կասկած չկա, իհարկե, որ ապատեղեկատվության, կեղծ, չստուգված լուրերի դեմ պետք է պայքարել։ Միևնույն ժամանակ անվիճելի է, որ այդ երևույթի դեմ պայքարի մեթոդները պետք է լինեն հստակ ու թափանցիկ, օբյեկտիվ ու անաչառ, չառանձնացնելով հաճելի կամ ոչ հաճելի, ընդդիմադիր կամ իշխանական թևերին հարող լրատվամիջոցները կամ ֆեյսբուքյան օգտատերերին, մի խոսքով՝ պահպանել լրագրության սուրբ կանոններից մեկը՝ հավասարակշռությունը։

Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում Ֆեյսբուքն այսօր ԶԼՄ-ների աշխատանքային կարևոր գործիքներից է, հետևաբար՝ իրենց ոչ միշտ հիմնավորված, բազմակողմանի ուսումնասիրության հետևանքով «Փաստերի ստուգում» ծրագիրն իրականացնողները խոչընդոտում են տեղեկության տարածմանն ու հանրության իրազեկված լինելուն՝ դրանով իսկ լուրջ հարված հասցնելով լրատվամիջոցների վարկանիշին, հեղինակությանը, հարյուր-հազարավոր ընթերցողներով լսարանին, արտահայտման ազատությանը, ֆինանսական աղբյուրներին։

Հարկ է շեշտել, որ նախաձեռնության գոյության մասին լրատվամիջոցներն իմացել են բոլորովին վերջերս, երբ նրանց ահազանգել են ընթերցողները և փորձել են հասկանալ՝ ի՞նչ պատճառով են ծագել ֆեյսբուքյան իրենց էջերի հասանելիության հետ կապված խնդիրները: Իսկ վրացական https://factcheck.ge կայքէջի հետ համագործակցող «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» և media.am կայքը Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրի և Ֆեյսբուքի պիտակներից խուսափելու մասին լրագրողական հանրությանը տեղեկացրել են ընդամենը հունիսի 7-ին (հենց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը)։ Նախաձեռնության հեղինակները ընդամենը իրենց կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրելով հոդված, իսկ հունիսի 23-ին էլ հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ.

«Media.am-ը սկսել է համատեղ աշխատանք IFCN կողմից 2020թ․ սեպտեմբերից հավատարմագրված Factcheck.ge կայքի հետ։ Փաստերի ստուգման թիմը՝ վրացի գործընկերների հետ միասին ստուգում է Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող այն տեղեկատվությունը, որը այս կամ այն կերպ վերաբերում է արտահերթ ընտրություններին և հետընտրական գործընթացներին»:

Տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնության հեղինակների նպատակը կարծես այնքան էլ դաշտը ապատեղեկատվություն տարածողներից մաքրելը չէ։ Հենց թեկուզ այն, որ մինչև ծրագրի մեկնարկը ԶԼՄ-ների, Հայաստանի ժուռնալիստների միության հետ որևէ քննարկում չի կազմակերպվել, չի ներկայացվել ծրագիրը, չի բացատրվել նոր կարգավիճակով, համագործակցության նոր շրջանակով կայքի իրավասությունը, գործունեության սահմանները, համագործակցության տարբերակները, մեդիաների բողոքարկման հնարավորությունները։ Չեն լսել առաջարկներ կամ կարծիքներ, չի արվել որևէ կառուցողական համագործակցային առաջարկ լրատվամիջոցներին:

Եթե այս ծրագիրն իրականացնողների նպատակն իսկապես ազնիվ էր, իսկ դրված խնդիրն էլ ոչ ցանկալի, ընդդիմադիր հայացքներով լրատվամիջոցներին լռեցնելը չէր, ապա լրատվամիջոցները և մեդիա-կազմակերպությունները պետք է ոչ միայն առնվազն մի քանի ամիս առաջ տեղեկացված լինեին սկսվող ծրագրի մասին, այլև կազմակերպեին լսումներ՝ իրավաբանների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և մեդիա փորձագետների մասնակցությամբ: ԶԼՄ-ներն էլ, իրենց հերթին, կներկայացնեին իրենց աշխատանքի կազմակերպման՝ տեղեկության հայթայթման, պետական գերատեսչությունների, մասնագիտական կառույցների հետ աշխատանքի, տեղեկատվության ստուգման, ճշտման հետ կապված դժվարությունները:

Բոլոր լրատվամիջոցները կողմ են ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարին, ցանկանում են ճշգրտված տեղեկատվություն հաղորդել, դա բոլորի մասնագիտական պարտականությունն է և հարգանքը ընթերցողի հանդեպ, սակայն, ցավոք սրտի, բազմաթիվ խոչընդոտների պատճառով լրատվամիջոցներն այսօր դա չեն կարողանում իրագործել:

«Փաստերի ստուգման» այս ծրագրի գործարկումից առաջ և ընթացքում այն իրականացնողների կողմից չեն պահպանվել թափանցիկ, անաչառ բոլոր կողմերին լսելու լրագրության սուրբ կանոնները: Արդյունքում, տարակուսանքի և լրջագույն կասկածների առիթ է դարձել, որ media.am կայքը գրաքննիչի և դատավորի դեր է ստանձնել՝ պահանջելով անգամ գրաքննության ենթարկել ԶԼՄ-ներում հրապարակված հարցազրույցները, գրաքննել իրենց զրուցակիցների խոսքը:

Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ Հեղինակային իրավունքի ևհարակից իրավունքների մասին օրենքով հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն: Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ:

Ստացվում է, որ հարցազրույցի մասնակից համահեղինակի խոսքը գրաքննելու առաջարկ անող կողմն առաջարկում է շրջանցել կամ խախտել ՀՀ օրենսդրությունը:

Մամուլը գրաքննող կայքի աշխատակազմը թեև օրինակներ է բերում, որ իշխանական կամ իշխանամերձ որոշ լրատվամիջոցների հրապարակումներ նույնպես ենթարկվել են ստուգման, սակայն, եթե համեմատենք, տոկոսային հարաբերությամբ դրանք չնչին և ձևական են:

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս մեծ տարածում ունի Ֆեյսբուք սոցիալական ցանցը և ԶԼՄ ընթերցողների ավելի քան 40 տոկոսը դրանք ընթերցում է այդ ցանցի միջոցով: Լրատվամիջոցները տարիներ շարունակ իրենց տքնաջան աշխատանքի շնորհիվ նվաճել են ընթերցողների վստահությունը՝ ապահովելով հարյուր-հազարավոր բաժանորդագիր հետևորդներ:

Եթե «Փաստերի ստուգում» իրականացնող հայաստանյան և վրացական այս ընկերությունների նպատակն իսկապես ազնիվ է, կեղծ լուրերի դեմ պայքարն է և ոչ թե լրատվամիջոցին, ազատ խոսքին ու արտահայտման ազատությանը վնասելը, ապա մինչ, այսպես կոչված, «վճիռ» կայացնելը կարող և պարտավոր էին այդ մասին տեղեկացնել լրատվամիջոցին կոնկրետ խնդրահարույց հրապարակման մասին, քննարկել, հիմքեր ներկայացնել առ այն, որ հրապարակման մեջ իսկապես կեղծ տեղեկություն կա, համաձայնության գալ այն ուղղելու կամ հրապարակումը հեռացնելու շուրջ և չկատարելու դեպքում նոր միայն դիմել Ֆեյսբուքին։

Սակայն իր այս գործելաոճով փաստերի ստուգում իրականացնող հայաստանյան կազմակերպությունը և իր կայքը՝ ըստ էության խորությամբ չուսումնասիրված ու լավ չմտածված քաղաքականության ու հապշտապ գործելու պատճառով, հենց ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելու մտադրությամբ փորձ արեցին մեկ հարվածով լռեցնել օրինական գրանցված, երկար տարիներ գործող, հարկեր վճարող, կայացած իրավաբանական անձ հանդիսացող պատասխանատու լրատվամիջոցներին: Փոխարենը տարատեսակ սունկ-կայքեր ամենազազրելի ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերն են անարգել տարածում տասնյակ-հազարավոր հետևորդներ ունեցող իրենց ֆեյսբուքյան էջերով, խմբերով։

Ի դեպ, հայկական լրատվամիջոցները Ֆեյսբուքի հետ համագործակցության բավականին հաջողված և գործընկերային փորձ ունեն: Շատ են եղել դեպքեր, երբ այս սոցիալական ցանցի ադմինիստրացիան կոնկրետ հրապարակման առնչությամբ դիտողություն է արել որևէ կայքի, ու այն հեռացվել է կամ փոխվել՝ Ֆեյսբուքի կանոններին համաձայն:

Հատկանշական է նաև, որ երբ Ֆեյսբուքը որևէ ալգորիթմ է փոխում կամ նոր կանոններ է ներդնում, անպայման նախապես տեղեկացնում է իր բաժանորդներին, բողոքարկվում է, սխալն ուղղելու հնարավորություն է տրվում, իսկ տվյալ դեպքում media.am-ի անհիմն և կամայական որոշումն ընդունվում է՝ որպես վերին ատյանի ճշմարտություն, իրենց բնորոշմամբ` վերդիկտ (վճիռ)։ Նշենք, մինչև հունիսի 7-ը՝ փաստերի ստուգման ծրագրից հետո մեկ շաբաթ շարունակ, «փաստերի ստուգման» վրացական կազմակերպության պաշտոնական կայքում վճիռը բողոքարկելու պայմանները եղել են վրացերենով։ Այսինքն հայկական ԶԼՄ-ները մեկ շաբաթ շարունակ զրկված են եղել իրենց գնահատված հրապարակումների «վճիռները» բողոքարկելու հնարավորությունից։ Վճռի ծանուցման և բողոքարկման համակարգը չի գործում:

Այդպիսով, ստուգող կազմակերպությունը կանխակալ «վճիռներով» լուրջ վնասներ է հասնում ամիսը 4 մլն և ավելի լսարան ունեցող լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերին՝ շատ հաճախ իր վճռում հաշվի չառնելով վիճարկվող հրապարակման հետ կապված տվյալ լրատվամիջոցի հրապարակային պարզաբանումները, հակափաստարկները և առարկությունները։

Ի դեպ, media.am կայքի վերլուծությունների ուսումնասիրությունները փաստում են, որ շատ դեպքերում որևէ լրատվամիջոցի կոնկրետ հոդվածի վերաբերյալ այս կայքի հրապարակումներն իրենք են մանիպուլյատիվ, ոչ ամբողջությամբ ճշտված, ոչ բազմակողմանի, այլ ընդամենը մեկ կարծիքի հիմքով կատարված եզրակացություն: Առանձին դեպքերում որպես որևէ հրապարակման կեղծ լուրի վերաբերյալ հավաստում կամ ապացույց՝ կայքը մեջբերում է ռուսական լրատվամիջոցներից հատվածներ. իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ դրանցում բացարձակ ճշմարտություն է գրված: Կամ, որպես ապացույց՝ բերում են պետական մարմիններից ստացված հարցումների պատասխանները:

Բացի այդ, Ֆեյսբուքի փաստերի ստուգման քաղաքականությունն արգելում է ստուգել քաղաքական գործիչների արտահայտած մտքերը, բայց լրատվականներից մեկի հրապարակումը «կեղծ» որակելու համար, որն իր տեղեկությունը հիմնավորելու համար հղում էր արել քաղաքական գործիչներից մեկին, «փաստեր ստուգող» կազմակերպությունը ստուգել է նաև տվյալ քաղաքական գործչի հայտարարությունը և լրատվականի հրապարակումը ստուգելու անվան տակ մի ամբողջական նյութ պատրաստել նշված քաղաքական գործչի կենսագրության մասին։ Այս պարագայում փաստեր ստուգողը խախտել է Ֆեյսբուքի փաստերի ստուգման քաղաքականության կանոնները։

Փաստերը ստուգողը, բացի բուն ստուգվող նյութի վերաբերյալ փաստեր ներկայացնելը, որոշ դեպքերում անդրադարձել է առհասարակ լրատվամիջոցի գործունեությանը՝ կայքը որակելով որպես կեղծ լուրեր տարածող, ինչի իրավունքը փաստեր ստուգողը չունի։

Որոշ դեպքերում գնահատականներ են հնչեցվել լրատվամիջոցի, նրա հիմնադրի, նրա կողմից համակարգվող այլ հարթակների վերաբերյալ՝ ընթերցողների մոտ ձևավորելով (որպես կեղծ տեղեկություններ տարածողներ) կանխակալ վերաբերմունք, ինչի իրավունքը փաստեր ստուգողները չունեն, ինչը չի մտնում Ֆեյսբուքի՝ երրորդ կողմի միջոցով ֆեյսբուքյան հրապարակումների հավաստիությունը ստուգելու համար ապատեղեկատվության քաղաքականության և փաստեր ստուգողների գործառույթների մեջ։

Մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, որ պետական գերատեսչություններից ստացված պատասխաններն այս ծրագրի իրականացնողների կողմից ընդունվում են՝ որպես բացարձակ ճշմարտություն, և սա՝ այն դեպքում, երբ 44 օր տևած Արցախյան վերջին պատերազմի ընթացքն ու ավարտը, ի վերջո, ցույց տվեցին, որ այդ օրերի ընթացքում ոչ միշտ էին հանրությանը իրականությանը համապատասխանող տեղեկություն տրամադրում, հանրությունը մոլորության մեջ էր հայտնվել բացառապես պաշտոնական տեղեկություններ ստանալու պատաճառով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դեմ է կեղծ, բազմակողմանիորեն չստուգված լուրերի և ապատեղեկատվության տարածմանը, միևնույն ժամանակ՝ չի հանդուրժելու մանիպուլյատիվ գործունեությունը, օգտագործելու է օրենքով չարգելված ողջ գործիքակազմը՝ պայքարելու կանխակալ, թիրախավորված լրագրության և փորձագիտական սկզբունքները ոտնահարող ու հակասող գործունեության դեմ, որոնք ուղղված կլինեն արտահայտման ազատության, անկախ լրատվամիջոցների կայացման ու զարգացման, լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների դեմ: Միության պարտքն է՝ պաշտպանել այդ իրավունքները ցանկացած ոտնձգություններից:

Հայտարարությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան միանալ նախաձեռնությանը:

Հայաստանի ժուռնալիստների միություն

NEWS.am-գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն- տնօրեն Դավիթ Հակոբյան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյան

«Գոլոս Արմենիի» թերթ, golosarmenii.am-գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյան

Tert.am-գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյան

Yerkir.am-գլխավոր խմբագիր Վահե Սարգսյան

«Հրապարակ» թերթ, Hraparak.am-գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«168 Ժամ» թերթ, 168.am- գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Փաստինֆո», Pastinfo.am-տնօրեն Սոնա Տռուզյան

PARA TV առցանց հեռուստաընկերություն-տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյան

AntiFake.am-գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյան

Yerevan.Today լրատվական-վերլուծական կայք -գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան

Blognews.am-գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան

7or.am-խմբագիր Արեգնազ Մանուկյան

Politik.am- խմբագիր Բորիս Մուրազի

ArmDay.am-գլխավոր խմբագիր Տաթև Այվազյան

Irakanum.am- գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյան

Zham.am- գլխավոր խմբագիր Երվանդ Բոզոյան

«Ժողովուրդ» օրաթերթ, armlur.am- խմբագիր Քնար Մանուկյան

Iravunk.com, «Իրավունք» թերթ-գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյան

Hayeli.am-գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան»

Lurer.com-խմբագիր Նելլի Ավետիսյան։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>