Զորավարժություն ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում. 12 օր Մեղրիում կրակոցներ կլսվեն
Դիտել նաև
Ադրբեջանում կրկին զորավարժություններ են
Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն
Կարսում զորավարժություններ են ընթանում․ մասնակցում են նաև ադրբեջանցի զինծառայողները
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականները զորավարժություններ են անցկացնում
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման արարողությունը
Առաջիկա շաբաթների ընթացքում՝ մինչ հուլիսի վերջ, 12 օր Մեղրիում կրակային զորավարժություններ են անցկացվելու։ Տեղեկությունը հայտնում է Մեղրիի համայնքապետարանը Facebook-ի պաշտոնական էջում։
Զորավարժություններն անցկացվելու են ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում։
«Տեղեկացնում ենք, որ հուլիսի 7-ին, 8-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 27-ին և 28-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեղրիի համայնքապետարանի պատասխանատուները հորդորում են կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում անհարկի խուճապ չառաջացնել:

